Հանրայինի երեկվա բանավեճից հետո ստացել եմ գոհունակության, քաջալերանքի բազմաթիվ արձագանքներ, հեռախոսազանգեր:
Ես երեկ ավելին չեմ ասել, ինչն առկա է ԲՀԿ-ի քաղաքական օրակարգում, մեր քաղաքական թիմի խոսույթում, «Առաջարկ Հայաստանին» ծրագրում:
Հենց քաղաքական և ծրագրային հենքի վրա ենք մենք բացահայտել Նիկոլ Փաշինյանի թիմի, ՔՊ-ի քաղաքական սնանկությունը, սպառվածությունը:
Քաղաքական հարթության վրա ձախողված ՔՊ-ականները վերջին տասն օրվա ընթացքում անընդհատ ուղղակի կամ անուղղակի ժողովրդին սպառնում են ընտրությունների նախօրյակին ծրագրված ռեպրեսիաներով, այլանդակություններով:
Տպավորություն է, որ ռեպրեսիաների, այլանդակությունների «ծրագրավորման» կենտրոնը ՔՊ վարչությունը կամ խմբակցությունն են:
Քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում պարտվող իշխանությունը դիմելու է ցանկացած ստորության, հարամության ու մենք պատրաստ պետք է լինենք տարբեր սցենարների, պետք է դիմակայենք յուրաքանչյուր մարտահրավերի:
Սա ոչ միայն ԲՀԿ-ի, ընդդիմության, այլ մեր հասարակության կարևոր առաքելությունն է՝ ստորացման և նվաստացման, խեղճության այս ամոթալի էջը փակելու ճանապարհին:
Հունիսի 7-ին քվեարկեք համար 7-ին:
Պարտաստվեք լավ փոփոխությունների:
Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ,պատմաբան









