Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միջանցքով կկտրվի ՀՀ-ի հետ Իրանի ցամաքային կապը, Իրանը կհայտնվի «թյուրքական միասնության» շրջափակման մեջ. պանթյուրքական ԶԼՄ

26/09/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանական սոցցանցերում շրջանառվում է Բաքվից հեռարձակվող, հակաիրանական-պանթյուրքական արբանյակային ալիքներից մեկի վերլուծական հաղորդման մի հատվածը, որում ներկա պանթյուրքիստ վերլուծաբանը հստակ նշում է, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ինչ նշանակություն ունի թյուրքական աշխարհի համար, եւ Իրանին ինչու է այդքան մտահոգում և վախեցնում դրա հնարավոր իրականացումը։Ըստ նրա՝ այս միջանցքն անցնելով Իրան-Հայաստան սահմանային գոտով, վերջնականապես կխզի Հայաստանի հետ Իրանի ցամաքային կապը, ինչը լուրջ հետեւանքներ է կարող ունենալ Իրանի համար։«․․․Դրանից բացի, այս միջանցքը, որին կարող ենք անվանել նաեւ «Թյուրքական միասնության ուղի», Թուրքիայից ձգվելու է մինչ Ադրբեջան եւ այստեղից էլ դէպի Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետություններ, իսկ սա նշանակում է, որ Իրանի հյուսիսային սահմաններն ամբողջովին շրջափակվելու են թյուրքական միասնության միջոցով։Դեպի Ռուսաստան Իրանի միակ ելքը կմնա Կասպից ծովը, իսկ դա էլ Թուրքմենստանի եւ Ղազաղստանի միջոցով ինքնաբերաբար կփակվի։Կա եւս մի կարեւոր հանգամանք, որը լուրջ մտահոգություն է առաջացնում Իրանում։ Այս բոլորի արդյունքում, տարածաշրջանում թյուրքական գործոնը կտրուկ կհզորանը, ինչը չի կարող չազդել Իրանի թյուրքերի (իրականում թյուրքախոս իրանցիների` խմբ.) իրավիճակի վրա, որի արդյունքում նրանց մոտ կակտիվանա քաղաքական պահանջները, այդ թվում՝ ինքնավարության կամ, անգամ, անջատողականության պահանջը, որն իր հերթին կարող է Իրանում անկայունթյան եւ երկրի կազմաքանդման պատճառ դառնալ», – հստակ նշում է պանթյուրքիստ վերլուծաբանը։Հիշեցնենք, որ օրերս Իրանում ծայր առած անկարգությունները, որոնք սկսվել էին Իրանի Բարքերի ոստիկանության կողմից Մահսը Ամինին` հիջաբը սխալ կրելու պատճառով ձերբակալելու, ծեծելու և հետագայում մահվան պատճառով: Այդ անկարգությունները, որոնք հանգեցրել են տասնյակ մահերի (պաշտոնապես` 17, որոշ իրանական ԶԼՄ-ների` 35) և հարյուրավոր ձերբակալվածների, մեծ տարածում էին գտել հատկապես Իրանի հյուսիսում` թյուրքախոս բնակչության շրջանում, որոնց ուղղորդում և գրգրռում էին հենց պանթյուրքականները:

https://www.facebook.com/watch/?v=900333597608728
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ–ում ՌԴ ռազմաբազայի օդաչուները բարձրլեռնային պայմաններում հատուկ վարժանքներ են արել

Հաջորդ գրառումը

«Համազարկով կրակ». 44-օրյա պատերազմից հայտնի մայոր Կարո Հարոյանը վիրավորվել է․ Panorama.am

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

մենք մեր քաղաքականությունը հիմնում ենք առաջին հերթին Ադրբեջանի ազգային շահերի վրա, որ Ադրբեջանը լինի ուժեղ և հզոր պետություն. Բայրամով

10/05/2026
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026
Նորություններ

Վեդիի գործով երեխաների հորեղբայրը՝ Թովմասը, ազատ արձակվեց. Ռուբեն Մելիքյան

10/05/2026
Հաջորդ գրառումը

«Համազարկով կրակ». 44-օրյա պատերազմից հայտնի մայոր Կարո Հարոյանը վիրավորվել է․ Panorama.am

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական