Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մինչև Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքը ճանաչելու քարտեզը չլինի, ոչ ոք իրավունք չունի ստորագրել խաղաղության փաստաթուղթը. Էդմոն Մարուքյան

08/05/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը չի կարող ստորագրվել ներկայիս տեսքով։ Այս մասին այսօր՝ նախընտրական քարոզարշավի առաջին օրը, Երասխում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Նա շեշտեց՝ Ադրբեջանը մինչ օրս չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ քառակուսի կիլոմետրերով և քարտեզով, և խաղաղության պայմանագրին անպայման պետք է կցվի ՀՀ այն քարտեզը, որով Ադրբեջանը մեզ ճանաչում է։

«Մեր իշխանությունները մեզ բոլորիս խաբում են, որ իբր թե փոխադարձ իրար ճանաչում ենք՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրով։ Բայց դա քարտեզ չի, Ալմա-Աթայի հռչակագիրը որոշակի սկզբունքներ է հռչակում, որոնց տակ պետք է լիներ քարտեզ։ Այդ  քարտեզը չկա։ Մինչև այդ քարտեզը չլինի, ոչ ոք իրավունք չունի ստորագրել այդ փաստաթուղթը», – շեշտեց Մարուքյանը՝ հավելելով՝ եթե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանը՝ քարտեզով, Ադրբեջանը փոխադարձաբար պետք է ճանաչի ՀՀ ինքնիշխան տարածքը՝ կրկին քարտեզով։

Պատասխանելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին հարցին՝ Մարուքյանը հիշեցրեց՝ հայ-թուրքական սահմանը փակել է Անկարան, և հենց նա էլ պետք է բացի։ Նա շեշտեց՝ իր ղեկավարած կուսակցությունը չի պատրաստվում սահմանը բացելու համար որրևէ քայլ անել, իսկ երբ սահմանը բացվի, «Լուսավոր Հայաստանը» պատրաստ է սահմանը շահագործել։

Միևնույն ժամանակ, Մարուքյանը միաժամանակ տեղեկացրեց, որ կուսակցությունը խորհրդարան կներկայացնի նախագծերի փաթեթներ, որոնք կոչված են պաշտպանելու երկրի տնտեսությունը, ՀՀ կադաստրային օրենսդրությունը։

Մարուքյանը շեշտեց՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիայից հետո Նիկոլ Փաշինյանին առաջարկել է ստեղծել փախստականների նախարարություն, ինչին վերջինս չի համաձայնել, և դա Մարուքյանի ու Փաշինյանի վերջին հանդիպումն է եղել։

Նրա խոսքով՝ նման նախարարության ստեղծումը թույլ կտար լուծել Արցախի 150 հազար փախստականների մեծ մասի խնդիրները, սակայն իշխանությունները նախընտրել են նվազեցնել այդ խնդիրների կարևորությունը։

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի անքակտելի իրավունքը միջազգային հանրության կողմից ճանաչված է», – ասաց Մարուքյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը

Հաջորդ գրառումը

Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածի թուրքական իշխանությունները դեպի Սուրբ Մակար վանք ուխտագնացությունը թույլ չեն տվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածի թուրքական իշխանությունները դեպի Սուրբ Մակար վանք ուխտագնացությունը թույլ չեն տվել

08/05/2026
Նորություններ

Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածի թուրքական իշխանությունները դեպի Սուրբ Մակար վանք ուխտագնացությունը թույլ չեն տվել

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական