Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հոկտեմբերի 16-23-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան:
Եվրախորհրդի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում նշվում է, որ այցի ընթացքում հանձնակատարի ուշադրության կենտրոնում կլինի հակամարտությունից տուժածների՝ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը:
Միյատովիչը Հայաստանում և Ադրբեջանում կհանդիպի պետական պաշտոնյաների և միջազգային կազմակերպությունների հետ։
Հանդիպման ավարտին կհրապարակվի հայտարարություն: