Երեքշաբթի, Հունիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարտունեցին չի փոշմանի, եթե Արման Թաթոյանին ընտրի. մարտունեցի կին

02/06/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք վերջերս հրապարակեցինք, որ Մարտունիում համայնքապետարանի աշխատողները, պաշտոնատար անձինք սպառնում են մանկապարտեզների և դպրոցների տնօրեններին, «ռազբորկեք» են անում, մարդկանց կանչում են, որ հասկանան՝ որտեղից այդ ձայնագրությունները։ Մենք տնօրեններին ասում ենք՝ Արման Թաթոյանի վարչապետության ժամանակ նրանք լինելու են պաշտպանության ներքո, նրանց ոչ ոք չի ճնշելու, այսօր Մարտունիում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը։

«Մեր ուսանողներին, ուսուցիչներին ոչ ոք չի ճնշելու։ Նրանք իմ պաշտպանության տակ են լինելու։ Տեսեք՝ այսօր ինչ է ստացվել. լավ ուսուցիչ է նա, ով ոչ թե լավ գիտելիք է տալիս, այլ նա, ով ընդդիմության կամ իշխանության հետ է։ Լավ ուսուցիչը նա է, ով լավ գիտելիք է տալիս, լավ ուսուցիչն այն է, ով արժեքներ է փոխանցում։

Տեսեք՝ ինչքան շատ է տարածված իշխանության կողմից մարդկանց վախեցնելը. Ասում են՝ տե՛ս, աղջիկդ էսինչ տեղում է աշխատում, տղադ էնինչ տեղում է աշխատում։ Բայց չվախենաք, ես ձեր մեջքին կանգնած եմ, միայն խնդրում եմ՝ քվեարկություն կատարեք հանուն մեր երկրի ապագայի։ Ես ձեզ ոչ մի բանով չեմ վախեցնում, ես լուծումներ եմ տալիս»,- ասաց Արման Թաթոյանը։

Նա հավաքված մարտունեցիներին հիշեցրեց՝ քվեախցիկում ամեն բան գաղտնի է, և ոչ ոք չի կարողանալու իմանալ՝ ում օգտին է քաղաքացին քվեարկել։

«Ես հրաշքներ խոսք չեմ տալիս, բայց խոսք եմ տալիս ազնիվ, արդար աշխատանք, որ երբեք չփոշմանեք, որ ինձ ձայն եք տվել»,- ասաց նա։

Այնուհետև Արման Թաթոյանը մտավ բնակիչների բնակարաններ։ Մի տարեց կին, տեսնելով նրան, հայտարարեց՝ մարտունեցին չի փոշմանի, եթե ընտրի նրան։
Այնուհետ Արման Թաթոյանը շեշտեց՝ ժողովուրդը զորեղ է և հենց ժողովուրդըտ պետք է ընտրի՝ ով է լինելու հաջորդ վարչապետը։

«Երբ ունենանք ուրիշ պետության կողմից նախընտրելի ղեկավար, քաշելու են իրենց կողմ։ Այս ընտրությունները ոչ թե օտար, այլ մեր շահերի համար են։ Ես պարտավորվում եմ լինել ՀՀ իրավունքների պաշտպանը, որ Հայաստանը միշտ և ամեն տեղ պատասխան տվող ունենա։

ՀՀ այսօրվա ղեկավարն ասում է՝ եթե ինքը չլինի հաջորդ վարչապետ՝ պատերազմ կլինի։ Բայց վախեցնում են, ժողովուրդ ջան։ Մեզ պետք է իշխանություն, որը համակարգ է ստեղծում, ոչ թե սպառնում է սեփական ժողովրդին պատերազմով»,- ասաց Թաթոյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փչացած պղպեղի, վարդերի, ելակի դիմաց վճարելով՝ Փաշինյանը քվե՞ է ակնկալում

Հաջորդ գրառումը

Կեղծիք են տարածում թե միանալու ենք ՔՊ-ին. դա բացահայտ կեղծիք է, մենք մեր ձայները ոչ ոքի չենք վաճառելու. Թաթոյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

02/06/2026
Նորություններ

Ի՞նչ հարց է լուծում Փաշինյանը. դիմադրության ձեւը պարզ է. Հակոբ Բադալյան

02/06/2026
Միջազգային

Թրամփը հայհոյել է Նեթանյահուին Լիբանանում իրավիճակի սրման համար. Axios

02/06/2026
Նորություններ

Խուզարկել են Նաիրի Հոխիկյանի տունը. որևէ վտանգավոր իր չի հայտնաբերվել. Հովհաննես Իշխանյան

02/06/2026
Հաջորդ գրառումը

Կեղծիք են տարածում թե միանալու ենք ՔՊ-ին. դա բացահայտ կեղծիք է, մենք մեր ձայները ոչ ոքի չենք վաճառելու. Թաթոյան

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
Նորություններ

Ահա, թե ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Պուտինին. Հակոբ Բադալյան

01/06/2026

ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել...

ԿարդալDetails
Նորություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

01/06/2026

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը գրում է. «Նոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է հայկական (իմա՝ իրենց, ՔՊ)...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրության գնալը պարտադիր է, եթե ցանկանում ենք կասեցնել Հայաստանի ներկա կործանարար ընթացքը. Արմեն Այվազյան

02/06/2026

Ինձ հաճախ հարցնում են, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ում կառաջարկեի քվեարկել։ Այս հարցին հստակ պատասխանել չեմ կարող, քանի որ ինքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական