Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հուղարկավորեցինք հայրենիքի համար ընկած հերոսին

19/07/2022
- Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեպի Նորքի սբ. Սարգիս եկեղեցի՝ Արմեն Գրիգորյանի հոգեհանգստյան արարողության գնալիս՝ ես ինձ հարց էի տալիս. պետական որեւէ մասնակցություն կլինի՞ արարողությանը, որեւէ պաշտոնական անձնավորություն, հատկապես արդարադատության նախարարությունից կամ դատական համակարգից, թեկուզ մեկը, ծաղկեպսակով կամ առանց դրա, կմոտենա, ցավակցություն կհայտնի՞ Արմենի հարազատներին… Եթե լինի՝ ուրեմն ամեն ինչ դեռ կորած չէ, մարդկայնությունը իսպառ չի վերացել դեռ։

Մտածում էի ու միաժամանակ ես ինձ այպանում. մասնագիտական շեղվածությունը (deformation professional) շեշտվել է մեջս. ամեն ինչում սխալներ եմ փնտրում, հոռի երեւույթներն եմ ուզում նկատել։

Ներսում՝ եկեղեցում, ուր երգչախոմւբն էր հրեշտակաձայն երգում «Ի վերին Երուսաղէմ» շարականը, Արմենը պառկած էր դագաղում՝ մեղմ ժպիտը սառել էր դեմքին։ Դուրս եկա գավիթ, ապա բակ։ Մեծ բազմություն էր, գրեթե ողջ սերուցքը մեր պայքարող տղաների ու կանանց։ Մոտեցա լրագրողների խմբին ու հարցրեցի. նկատե՞լ են պաշտոնական որեւէ ներկայացուցչի։ Տարակուսած պատասխանեցին՝ որեւէ մեկին չէին նկատել։ Քիչ անդին կանգնած էր Արմենի իրավապաշտպանը՝ Ռուբեն Մելիքյանը ընկերների հետ։ Ի պատասխան հարցիս ասաց, որ եկեղեցում նկատել է մի դատավորի եւ համակարգից մի-երկու հոգու։ Սակայն, անմիջապես ավելացրեց, որ դրանք Արմենի ընկերներից են, եկել են վերջին հրաժեշտի։ Խոսակցության մեջ մտավ Ռուբենի կողքին կանգնած փաստաբան ընկերը, ջղային. «Դեռ չե՞ք հասկացել, թե ի՞նչ իշխանության հետ գործ ուեննք։ Չեք հիշո՞ւմ, որ էն ջահել կնոջը ու նրա դեռ չծնված երեխային վրաերթով սպանելուց հետո Նիկոլը ցավ անգամ չհայտնեց։ Նիոկլը թույլ կտա՞, որ որեւէ մեկը գա պաշտոնապես ցավակցություն հայտնելու։ Քանի՞ գլխանի են որ…»։

Չգիտեմ քանի գլխանի են եւ ընդհանրապես գուխ, գոնե մեկ գլուխ ունե՞ն։ Ախր Արմենի մահը հենց դատարանում պատահեց, իրենց հիմնարկի խցերից մեկում երկու ամիս նրան կալանքի տակ պահելուց հետո։ Դա համազոր է սեփական տանը պատահածի։ Քաղաքակիրթ երկրներում նման պատահարներին, եթե պատահահար համարենք մեր մոտ եղածը, կհետեւեր շղթայաձեւ հրաժարական, մինչդեռ Նիկոլստանում չի թույլատրվում հարգել նույնիսկ հայավարի ադաթները, բարոյական սկզբունքները։

Եվ այդպես էլ երեկ գեթ մարդ չգտնվեց, բարոյականություն, արժանապատվություն ունեցող գեթ մե՛կ մարդ, որը զանազաներ պետական պաշտոնը հասարակական պատասխանատվությունից։ Գեթ մեկ մարդ՝ որ հետեւեր Քրիստոսի «ոսկյա միջին» պատգամին՝ «Տվեք կայսրինը կայսրին եւ Աստծունը՝ Աստծուն»։

* *  *          

Երեկ, դագաղի մեջ, սառած ժպիտ կար Արմենի դեմքին։ Վերջին ժպիտը հայրենիքի համար զոհված հերոսի։ Ո՞վ ասաց, որ հերոսները միայն նրանք են, ովքեր զենքը ձեռքին են մեռնում։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրերն իրենց անունով կոչենք. վաղը բողոքի հավաքի եմ գնալու այս պաստառով

Հաջորդ գրառումը

Ավտովթարի է ենթարկվել Արեւելյան թեմի առաջնորդ Մեսրոպ վրդ.  Պարսամյանը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Միջազգային

Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ

16/04/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը

16/04/2026
Նորություններ

Ատելություն գեներացնելը ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ. Արա Պողասյան

16/04/2026
Հաջորդ գրառումը

Ավտովթարի է ենթարկվել Արեւելյան թեմի առաջնորդ Մեսրոպ վրդ.  Պարսամյանը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական