Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ իշխանությունների «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կրկին թանկացել է

14/12/2024
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Հայաստանում երկաթուղու վերականգնման ծախսերը կրկին աճել են։

2023 թվականի դեկտեմբերին գրել էինք, որ դեպի Ադրբեջան և Թուրքիա երկաթգծերի վերականգնման արժեքի վերաբերյալ Հայաստանի իշխանության գնահատականները կտրուկ փոխվել են վերջին երկու տարիների ընթացքում:

Սակայն այս տարի նոր թվեր են ի հայտ եկել, և դրանք կրկին տարբեր են։

Sputnik Արմենիան գրավոր հարցում է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` խնդրելով մանրամասն ներկայացնել յուրաքանչյուր հատվածի վերականգնման համար նախատեսված ծախսերը։ ՏԿԵՆ–ից մեկ ամիս անց ստացված պատասխանում նշվում է, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրով նախատեսված Ախուրիկ- Երասխ-Մեղրի երկաթուղու հատվածների վերականգնման և վերանորոգման համար, ըստ նախնական գնահատականների, նախատեսված է շուրջ 360 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Նախագիծը ներառում է հետևյալ ծախսերը.

1.

Մեղրու հատվածի վերականգնում` մոտ 43,8 կմ– շուրջ 187 մլն ԱՄՆ դոլար։

2.

Ադրբեջանի հետ սահմանից (Նախիջևան) մինչև Երասխ հատվածը՝ 11,4 մլն դոլար։

3.

Երասխից Ադրբեջանի սահման հատված’ մոտ 1 կմ – շուրջ 11,4 մլն. ԱՄՆ դոլար։

4.

Երասխ-Գյումրի գծի բարեկարգում՝ 95 մլն դոլար։

5.

Երասխից Գյումրու հատվածի ենթակառուցվածքի բարելավում (մոտ 197 կմ)` շուրջ 95 մլն ԱՄՆ դոլար։

6.

Գյումրուց Թուրքիայի սահման հատված’ մոտ 12,7 կմ – շուրջ 32,4 մլն ԱՄՆ դոլար։

Գումարը ներառում է նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացում (շուրջ 1,6 մլն ԱՄՆ դոլար), նախագծում և շինարարության վերահակողություն (շուրջ 32,6 մլն ԱՄՆ դոլար):

Գնահատումն իրականացվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ:

Այսպիսով, նախորդ տվյալների հետ համեմատությունը ցույց է տալիս գնահատման զգալի անհամապատասխանություն: Ծրագրի ծախսերի փոփոխությունների դինամիկան հատկապես նկատելի է առանձին հատվածների օրինակով:

Երասխ – Հորադիզ

Ընթացիկ արժեքը՝ 198,4 մլն դոլար։

2023 թվականին ֆինանսների նախարարն այդ հատվածի արժեքը նշել էր 61,5 մլն դոլար։

2021 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը այս հատվածի վերանորոգման արժեքը գնահատել էր 226 միլիոն դոլար։

Գյումրի – Թուրքիայի հետ սահման

Ընթացիկ արժեքը՝ 32,4 մլն ԱՄՆ դոլար

2023 թվականին ֆինանսների նախարարությունն այդ հատվածի արժեքը նշել էր 8–9 մլն դոլար։

2022 թվականին նույն հատվածի վերանորոգման արժեքը կազմում էր 17 միլիոն դոլար։

Ավելի վաղ ՏԿԵՆ–ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում Հայաստանի և տարածաշրջանի երկրների միջև բեռնափոխադրումների կանխատեսվող ծավալը հանրապետությունում երկաթուղու գործարկումից հետո մեկ տարում կկազմի 4,7 մլն տոննա։

Հիշեցնենք, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի հոկտեմբերին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց վերապատրաստման դասընթացների մասնակից եկեղեցականներին

Հաջորդ գրառումը

ՔՊ-ում ահուսարսափի մեջ են. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

ՔՊ-ում ահուսարսափի մեջ են. «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական