Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հավատում եմ, որ Հայաստանի հանդիսատեսը կընդունի մյուզիքլը. Պողոս Հարությունյանը՝ «Սանսեթ Բուլվարի» մասին

15/03/2023
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2023 թվականի ապրիլի 6-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյան լեգենդար մյուզիքլի ՝ «Սանսեթ Բուլվար»-ի պրեմիերան ՝ Անտոն Մուզիկանտսկու բեմադրությամբ։

Ինչպես Azg.am-ն ավելի վաղ  հայտնել է, երևանյան «Սանսեթ բուլվար»-ը  ստեղծվել է միջազգային բեմադրական և դերասանական թիմի կողմից,  հատուկ Հայաստանի համար: Նախագիծն իրականացնում է SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերությունը, որի ղեկավարն է Պողոս Հարությունյանը։

Նա պատմեց, որ  Երևանում միջազգային մյուզիքլ բեմադրելու գաղափարը ծագել է դեռևս 1999 թվականին՝ «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլը դիտելուց հետո։ «Բայց այն ժամանակ դա անիրատեսական երեւակայություն էր թվում, հիմա հետ եմ նայում ու հասկանում, որ 24 տարի էր պահանջվում այն կյանքի կոչելու  համար: Հայաստանում «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի իրականացման աշխատանքները սկսվել են 2018 թվականի աշնանը, այս ամբողջ ընթացքում ես  հանդիպեցի բազմաթիվ մարդկանց` պրոֆեսիոնալների և «ոչ այնքան»։ Շատերի հետ եմ համագործակցել՝ փնտրելով գործընկերների։ Ինձ համար կարևոր էր, որ ողջ ստեղծագործական խումբը՝ ռեժիսորի գլխավորությամբ, ճշգրիտ պատկերացներ և հասկանար, թե ինչ եմ ուզում։ Իմ պահանջներն ու որոնումներն ինձ տարան դեպի Անտոն Մուզիկանցկին, որը չէր վախենում գաղափարի մասշտաբներից»,-նշում է Պողոս Հարությունյանը:

 Մյուզիքլի գլխավոր դերում (Նորմա Դեզմոնդ) ականավոր դերասանուհի և երգչուհի Թամարա Գվերդցիտելին է:  Այս  ընտրության մասին Պողոս Հարությունյանն ասում է. «Ինձ համար Թամարա Գվերդցիտելին իրական արվեստի մարմնավորում է։ Նրա թավշյա ձայնը  տանում է երկրային բարձունքներ: Երբ առաջարկ եղավ, որ Թամարա Միխայլովնան խաղա Նորմա Դեզմոնդի դերը, ես շատ զարմացա և ուրախացա։ Սկզբում նախատեսել էինք այս դերի համար  հրավիրել մեր առաջատար օպերային երգչուհիներին. դրա համար  երկար բանակցություններ են վարվել, բայց, ըստ երևույթին, ճակատագրի կամքով մենք բախտ ունեցանք այս նախագծին մասնակից դարձնել  տիկին Գվերդցիտելիին»։

Հարցին, թե հայ հանրությունն այս դժվարին պահին հոգեպես պատրա՞ստ է նման մասշտաբային դիտարժան շոուի, Պողոս Հարությունյանը նշեց. «Այս դժվարին պահին, ինչպես ասում եք, մեր Հայաստանը հեռացել է  հոգևորից, վերերկրայինից։ Մենք դա ցավով ենք նկատում, և Հայաստանում մյուզիքլի բեմադրման պատճառներից մեկը հենց սա էր: Հույս ունենք հնարավորինս շատ երիտասարդների, ամբողջ հայ հասարակությանը ներգրավել այս բարձր արվեստի մեջ: Հուսով ենք նաև, որ  հայ ժողովուրդը կգնահատի մեր  ջանքերը։

Գիտե՞ք, երբեք լավ ժամանակ չի լինի՝ նոր բան ներկայացնելու համար։ Հավատում եմ, որ Հայաստանի հանդիսատեսը կընդունի նոր ժանրը։

Այո, դժվար կլինի,  բայց ես համառ եմ»։

 Չնայած միջազգային հանրաճանաչությանը՝ «Սանսեթ Բուլվար» մյուզիքլը մինչ օրս չի ներկայացվել ԱՊՀ ոչ մի երկրում։ Երևանի հանդիսատեսն ու հյուրերը կդառնան Ուեբերի այս մյուզիքլի առաջին հանդիսատեսը։

Մյուզիքլը բեմադրվել է  The Really Useful Group Ltd-ի հետ հատուկ համաձայնությամբ և հավակնում է ԱՊՀ տարածքում տարվա ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը դառնալ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աշխարհն աշխարհով, դուք՝ ձեր փող ու նախկիններով

Հաջորդ գրառումը

Բաքուն ցանկանում է ցույց տալ, թե կարողանում է հպատակեցնել արցախցիներին․ Էլիբեգովա

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Հաջորդ գրառումը

Բաքուն ցանկանում է ցույց տալ, թե կարողանում է հպատակեցնել արցախցիներին․ Էլիբեգովա

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական