Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աշխարհն աշխարհով, դուք՝ ձեր փող ու նախկիններով

15/03/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Մեր բանակը սպառազինված է այնքանով, ինչքան մենք հնարավորություն ենք ունեցել ձեռք բերել միջոցներ. ԱԺ-ում ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա հաստատեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե 44-օրյա պատերազմում պարտվել ենք, որովհետև այնտեղ եղել է «5-րդ շարասյուն»։

«Մենք պետք է իրականության հետ վերջապես առերեսվելու կամք ունենանք, խոսքը հայոց պետականության մասին է, մեր պետականության լինելիության մասին  է, ու բանակը դրա կարևորագույն բաղկացուցիչն է։ Եթե բանակում կան խնդիրներ ու արատավոր երևույթներ, ու ընդդիմությանը կարելի է ամեն օր դրա մասին խոսել, նրանից է, որովհետև պահանջը կամ, գուցե, պատվերը դրա մասին է, որովհետև դա թուլացնում է մեր պետականության կենսունակությունը ու, այո՛, ովքեր թուլացնում են մեր պետականության կենսունակությունը, 5-րդ շարասյունը նրանց համար մեղմ է, դա ավելի շատ նման է դավաճանության»,-ասաց Պապիկյանը։

Նոր էսկալացիայի վտանգն օդում կախված, Արցախը լինել-չլինելու սպառնալիքի տակ՝ ՀՀ իշխանությունները դեռ նախկինների ու ընդդիմության հետ կռիվ են տալիս։

Հայաստանի ղեկավարը խոսում է, որ շատ հնարավոր է՝ Հայաստան, առհասարակ պետականություն չունենանք, խաղաղության պայմանագիրն էլ խաղաղություն չի բերելու մեզ, իսկ Պաշտպանության նախարարը բանակի բարեփոխումների, սպառազինության մասին հարցերին պատասխանում է աշխատավարձերի բարձրացման մակարդակում։

«Հսկայական գործ է արվում։ Ատեստավորված պայմանագրայինները ստանալու են բավականին բարձր աշխատավարձ՝ կրկնակի, եռակի բարձր։ Սպաների աշխատավարձը կբարձրանա 80-100 տոկոսով, եթե նրանք ատեստավորվեն։ Ատեստավորման հիման վրա աշխատավարփերի բարձրացումը կազմում է 80 միլիարդ դրամ»,- Պապիկյանը ոգևորված է այսպիսի «բերափոխումներով»։

Ամեն օր միջազգային լրատվամիջոցները հրապարակում են Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի Պաշտպանության նախարարների ելույթներն ու հայտարարությունները՝ ամեն բառը սեփական երկրի անվտանգության պաշտպանության, նոր մարտահրավերներին, հավանական պատերազմներին դիմակայելու համատեքստում, ամեն խոսքը՝ սեփական ժողովրդին հավատ ներշնչող, ուժ տվող, ապահովության զգացում ձևավորող. ասես այդ երկրներն արդեն պատրաստվում են հարձակվել հարևան երկրների վրա։ Իսկ Հայաստանը, որ պատերազմից 5 պակաս իրողության մեջ է ապրում, ունի այնպիսի մի իշխանություն, որի թիրախը ոչ թե մինչև ատամները զինված թշնամին է, այլ սեփական ժողովուրդը, որի առաջ ամեն օր նախընտրական քարոզարշավի բեմադրություններ է անում՝ այս բարեփոխումն ենք անում, աշխատավարձն այսքանով ենք բարձրացնում, այս խմբի համար ատեստավորում ենք անց կացնում…

Ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ նոր պատերազմի շեմին ՀՀ իշխանությունը սթափվելու նշաններ ցույց չի տալիս։ Թշնամին նստել է ՀՀ սահմաններից ներս, հարյուրավոր գերիներ ունենք Բաքվում, Արցախն ենք կորցնում, օդում Հայաստանի անվտանգության հարցն է, տարածքային ու մարդկային նոր կորուստների վտանգը, իրենք դեռ փողից են խոսում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանցիները կրակ են բացել խաղողի այգում աշխատող խաղաղ բնակիչների ուղղությամբ

Հաջորդ գրառումը

Հավատում եմ, որ Հայաստանի հանդիսատեսը կընդունի մյուզիքլը. Պողոս Հարությունյանը՝ «Սանսեթ Բուլվարի» մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Հավատում եմ, որ Հայաստանի հանդիսատեսը կընդունի մյուզիքլը. Պողոս Հարությունյանը՝ «Սանսեթ Բուլվարի» մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական