Հայաստանի շախմատի հավաքականը հաղթանակ տոնեց առցանց Օլիմպիադայի հերթական տուրում հաղթեց Եգիպտոսին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիադայի ուժեղների C դիվիզիոնի ենթախմբի վերջին տուրում Հայաստանի շախմատի ընտրանին 5։1 հաշվով պարտության մատնեց Եգիպտոսի թիմին։ Հաղթեցինտարան Լեւոն Արոնյանը, Լիլիթ Մկրտչյանը, Հայկ Մարտիրոսյանը, Աննա Սարգսյանը, Էլինա Դանիելյանը։ Միակ պարտությունը կրեց Սամվել Տեր-Սահակյանը:
Հայաստանի ընտրանին հաջորդիվ կպայքարի փլեյ-օֆֆում:
Առցանց Օլիմպիադայի խմբային փուլի ավարտին մնաց 1 տուր: Այն կավարտվի օգոստոսի 23-ին: Հայաստանի հավաքականների կազմերը. տղամարդկանցթիմում ընդգրկված են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններն են Հրանտ Մելքումյանը, ՍամվելՏեր-Սահակյանը: Մարզիչն է Արշակ Պետրոսյանը: Կանանց թիմում կլինեն Էլինա Դանիելյանը և ԼիլիթՄկրտչյանը: Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, ՍուսաննաԳաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան: Մինչև 20 տարեկանների ընտրանու կազմում իրենց ուժերը կփորձեն Հայկ Մարտիրոսյանն ու Աննա Սարգսյանը: Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, ՄարիամԱվետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան: