Չորեքշաբթի, Հունիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը տարբերվում է. ինչու է շրիլանկացի թրևլ–բլոգերը 3 անգամ մեր երկիր այցելել

16/12/2020
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լիլիթ ՀարությունյանՈմանց Հայաստանում տպավորում է լեռնային լանդշաֆթը, մյուսներին` ճարտարապետությունն ու հնագույն պատմական հուշարձանները, սակայն շրիլանկացի թրևլ–բլոգերը կարծում է, որ Հայաստանի գաղտնիքն ու նրա գլխավոր ձգող ուժը բոլորովին այլ բանի մեջ է։

Շրիլանկացի Ռոհան Դիրեքզը 10 տարվա ընթացքում հասցրել է 86 երկիր այցելել։ Հայաստանում թրևլ–բլոգերն արդեն երեք անգամ եղել է։

«Ես շատ հազվադեպ եմ նույն երկիրը երկրորդ անգամ այցելում։ Բայց Հայաստանը բոլորից տարբերվում է։ Այն իմ ցանկում միակ երկիրն է, որը երեք անգամ եմ այցելել», – ասում է Ռոհանը։

Համավարակից հետո նա մտադիր է կրկին այցելել և հեռուստահաղորդում նկարահանել լեռնային երկրի և նրա բնակիչների մասին։ Չէ՞ որ բլոգ վարելուց բացի, Ռոհանը նաև իր ճանապարհորդությունների մասին հաղորդումների շարք  ունի, որոնք հեռարձակվում են Շրի Լանկայի ամենահայտնի հեռուստաալիքով։

Բլոգերը խոստովանում է, որ հայ ժողովրդի հյուրընկալությունն ու Հարավային Կովկասում ամենահին խոհանոցի համերը ստիպում են կրկին ու կրկին վերադառնալ։

«Հայաստանում ասացվածք կա` հյուրն Աստծունն է։ Ցանկացած ուրախ առիթով հայերը սեղան են բացում` ընկերներին և հարազատներին հյուրասիրելու համար։ Դա է պատճառը, որ ես ասում եմ աշխարհի որ մասից էլ լինես, որ լեզվով էլ խոսես, Հայաստանում զգում ես, ինչպես տանը, յուրայինների շրջապատում», – հավելում է  Ռոհանը։

Նրան մեր երկրում հաջողվել է ներկա գտնվել նաև խաշի արարողությանը։ Անկախ դրա յուրահատուկ համից, թրևլ–բլոգերը հիացած էր այս ճաշատեսակով։

Ի դեպ, օրերս նա Facebook–ի իր էջում ներկայացրել էր խաշի պատմությունն ու արարողակարգը։ Ռոհանը ցուցադրել էր, թե ինչպես են Մոսկվայի հայերը առավոտ շուտ նորագույն ավտոմեքենաներով մոտենում հայկական ռեստորանին` վայելելու ազգային այս ուտեստը։ Նա նաև մանրամասն նկարագրել է խաշի ծագման պատմությունը։

«Երբեք չեմ մոռանա հայկական խոհանոցի համերն ու գույները։ Հայաստանն իսկական դրախտ է գուրմանների համար։ Ավանդական ուտեստները բազմազան են, իսկ կանաչեղենի և համեմունքների համադրությունը դրանց համն էլ ավելի հիասքանչ է դարձնում», – ասում է ճանապարհորդը։

Կովկասի հարավում գտնվող լեռնային մեր երկիր իր ուղևորության մասին Ռոհան Դիրեքզը ծրագրել էր մի հայուհու հետ ծանոթանալուց հետո, որն էլ հենց պատմել էր նրան Հայաստանի մասին։ Դրանից հետո նա սկսել էր հետաքրքրվել հայոց պատմությամբ։ Մեր պատմության որոշ էջեր շատ էին զարմացրել շրիլանկացուն։

«Այդ ժամանակ էլ ես իմացա, որ հենց Հայաստանն է առաջինն ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Այսօր երկրի տարածքում կրոնական հուշարձաններ կարելի է տեսնել ամենուր», – ասում է նա։

Բլոգերը կարծում է, որ պատմական հուշարձանները, ամենաերկար ճոպանուղին (խոսքը «ՏաԹևեր» ճոպանուղու  մասին է, որն անցնում է Որոտանի կիրճի վրայով և միացնում Հալիձոր գյուղը IX-X դարի Տաթևի վանքին), ինչպես նաև բիբլիական Արարատ լեռան զգլխիչ տեսարանը Հայաստանը շատ գրավիչ ու տպավորիչ են դարձնում նույնիսկ փորձառու ճանապարհորդների համար։

Ռոհանի խոսքով` բարձր տրամադրությունն ու դրական հույզերը կապահովեն երկրի հրաշալի բնակիչները, նրանց շռայլ հյուրասիրությունը, ընկերասիրությունն ու հյուրի նկատմամբ սրտաբաց վերաբերմունքը։

Armeniasputnik.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Հաջորդ գրառումը

Հին Շենն ապաշրջափակվել է․ մանրամասներ Բերդաձորի տարածաշրջանում տիրող վիճակից

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մասիսում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներին ծեծի ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

03/06/2026
Նորություններ

Հայաստանի տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ապագան հստակ է և պայծառ. Հակոբ Արշակյան

03/06/2026
Նորություններ

Ռազմական արդյունաբերությունն այսօր շուրջ 70 միլիարդի հասնող շրջանառություն է ձևավորել տնտեսության ներսում. ԲՏԱ նախարար

03/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ-ն կկորցնի սեփական ինքնությունը, եթե անդամակցի ԵՄ-ին, ինչպես արդեն կորցրել է իր բրենդին կոնյակ անվանելու իրավունքը. Վոլոդին

03/06/2026
Հաջորդ գրառումը

Հին Շենն ապաշրջափակվել է․ մանրամասներ Բերդաձորի տարածաշրջանում տիրող վիճակից

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի աջակիցները Մասիսում հարձակվել են «Ուժեղ Հայաստան»-ի քարոզչական խմբի վրա. Արեգ Սավգուլյան

02/06/2026

Ցավով եմ նշում, որ երբեմնի Երկրապահ Կամավորականների միությունը վերածվել է քաղաքական սպասարկման էժան գործիքակազմի։ Այս կառույցը իր անդամների սանձարձակ վարքով...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Թրամփի ուղու» շնորհիվ մենք կկարողանանք օգնել ամրապնդել Ադրբեջանի դիրքերը՝ որպես Միջին միջանցքի հիմնական հանգույց. ԱՄՆ պետքարտուղարի օգնական

02/06/2026

Բաքվում կայացած առաջին տնտեսական երկխոսության ընթացքում քննարկվել են Ադրբեջանի էներգետիկ ոլորտում ամերիկյան ներդրումների ավելացման և էներգետիկ ենթակառուցվածքների նախագծերում ԱՄՆ մասնակցության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի հունիսի 7-ին գործող վարչապետը վերընտրվի՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի աճող հարաբերությունների ֆոնին. Ռուբիո

03/06/2026

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ TRIPP նախագիծը կարող է հեղափոխել Հայաստանի ռազմավարական դիրքը և դառնալ տարածաշրջանում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական