Մայիսին մենք՝ 3 ռազմարդյունաբերական ընկերութուններ, երկու տարբեր ուղղություններով, երկու մայրցամաքների ռազմական արտադրանք են վճառել, հայկական արտադրության ռազմական տեխնիկայի ցուցահանդեսի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Հայաստանում պաշտպանական արդյունաբերության ոլորտում առկա հաջողությունները հնարավորութուն են տալու գտնել նոր գործընկերենր և նոր շուկաներ։ Մենք վերջին տարիների ընթացքում կարողացել ենք զարգացում գրանցել ռազմարդյունաբերության ոլորտում։
ՀՀ կառավարությունը որոշեց ունենալ հայրենական ռազմական արդյունաբերության ոլորտ, որպեսզի այն սնուցի Զինված ուժերին՝ տեխնոլոգիական առաջընթաց աահովվելու ՀՀ բանակին։ Այս որոշմամբ ՀՀ կառավարությունը փաստացի մի նոր տնտեսության սեգմենտ ձևավորեց։ Ռազմական արդյունաբերությունն այսօր շուրջ 70 միլիարդի հասնող շրջանառություն է ձևավորել տնտեսության ներսում և արդեն դուրս է գալիս ՀՀ սահմաններից»,- ասաց նախարարը։
Ըստ Մխիթար Հայրապետյանի՝ արդեն իսկ կան կատարված գործարքներ, որտեղ արտադրանքը Հայաստանից դուրս է եկել և հասել է պատվիրատուին, վճարումները կատարվել են, գործարքները՝ փակվել։
«Սրան զուգահեռ՝ կնքվել և կնքվում են տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող նոր գործարքներ։ Ռազմարդյունաբերական ոլորտն օրեցօր կայանում և դառնում է տնտեսության կարևոր մի նոր ճյուղ։
Սա երկար և գեղեցիկ ճանապարհի սկիզբն է, որովհետև մեր առջև մեծ ամբիցիաներ ենք դրել։ Մենք ամփոփում ենք առաջին եռամյա ծրագիրը՝ 172 միլիարդ դրամ՝ կառավարության ուղիղ ներդրմամբ պատվերների միջոցով»,- իր խոսքն ամփոփեց Մխիթար Հայրապետյանը։









