Лидер медицины բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Եվգենի Տիմակովը հայտարարել է, որ կորոնավիրուսային համաճարակի համատեքստում սրճարաններն ու ռեստորանները պետք է լավ օդափոխվեն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Վատ օդափոխվող հաստատություններում COVID-19-ի գրիպի և այլ վիրուսների տարածման հավանականությունը շատ ավելի մեծ է:
Հիվանդացության աճն ամեն տարի սկսվում է ձմռանը, երբ փակ են բոլոր պատուհաններն ու դռները: Դա պայմանավորված է նրանով, որ վիրուսի վտանգը կախված է նրանից, թե որքան է այն մնում մեկ տեղում:
Միևնույն ժամանակ, ընդհակառակը, օդի շարժումը նվազեցնում է վարակի տարածման ռիսկը: Տիմակովը նշել է, որ օդի ակտիվ շրջանառության դեպքում կորոնավիրուսը վտանգավոր չէ: