Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կտրիճ Ներսիսյանին հանդիպել եմ 2020–ին. ու շատ վատ տպավորություն եմ ստացել». Արայիկ Հարությունյան

29/10/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բոլոր հիմնական գրառումներում ես նշում եմ, որ Կտրիճ Ներսիսյանի գործունեությունը շարունակում է հարվածել Հայ Առաքելական Եկեղեցուն: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Անկեղծ ասած՝ 2020 թվականին, երբ հանդիպել եմ նրա հետ, դրանից հետո էլ չեմ ուզել հանդիպել, որովհետև շատ վատ տպավորություն եմ ստացել: Ես գնացել եմ, ընդ որում՝ չէի ուզում գնալ: Այն ժամանակ «Հայոց պատմություն» և «Հայ եկեղեցու պատմություն» թեմաների շուրջ կար լարվածություն: Ես ասում էի, որ մենք չենք կարող ունենալ առանձին «Հայոց պատմություն» և առանձին «Հայ եկեղեցու պատմություն», որովհետև դա ընդհանուր պատմություն է, իրենք ասում էին, որ դուք Եկեղեցու դեմ արշավ եք անում, փակում եք Եկեղեցու պատմությունը և այլն:

Իմ գործընկերներից մի քանիսն ասում էին՝ գուցե զրուցեք, հասկանաք՝ ինչ խնդիրներ են: Այդ զրույցի ընթացքում, ըստ էության, այդ թեմայի շուրջ շատ խոսակցություն չեղավ. հնչում էին մեղադրանքներ, թե ես ինչով եմ վնասում Եկեղեցուն:

Ասացի՝ մի օրինակ կարո՞ղ եք բերել, ասաց՝ այո՛, կարող եմ բերել: Կանչեց իր օգնականին, ասաց՝ մի հատ էն թուղթը բեր, օգնականը բերեց թուղթը։ Ասաց՝ դու կազմակերպել ես մի միջոցառում, որի ընթացքում կռնակիդ, այսինքն՝ մեջքիդ, նստացրել ես մի կարգալույծ քահանայի։ Ասում եմ՝ մեղա քեզ, Տեր Աստված: Ես ոչ մի կարգալույծ քահանա չեմ ճանաչում։ Ասում եմ, իսկ կա՞ ապացույց, որ ես այդպիսի բան եմ արել: Ցուցադրում է մի նկար, որտեղ Գայանե Աբրահամյանի «Հոդված 3»-ում ինձ և Սուրեն Պապիկյանին, որն այն ժամանակ ՏԿԵ նախարար էր, հրավիրել էին չեմ հիշում արդեն՝ ինչ թեմայով քննարկմանը, որը վերաբերում էր հանրակրթությանը, նստեցրել են առաջին շարք, և ում վրա ինքը ցույց էր տալիս, նստած էր հետևի շարքում, մի տեղ, որը կապ չունի ո՛չ իմ, ո՛չ Սուրեն Պապիկյանի հետ: Ասում է՝ դու միջոցառում ես կազմակերպել և այսպիսի շարան։ Եվ  այս մարդիկ՝ այս բարքերով, այս ստով, այս կեղծիքով, այն ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծում էին մթնոլորտ: Եվ ուներ պապկա, որի մեջ դրված էր այդ կեղծիքը, և այդ կեղծիքով ինքը սրբազաններին, մյուս հոգևորականներին կերակրում էր»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչո՞ւ Ձեր՝ դասախոս եղած ժամանակ որևէ ՀՀԿ-ականի երեխա Ձեր ընդդիմադիր դասախոսությունները չի նկարել և չի փոխանցել ռեկտորին. հարց Արայիկ Հարությունյանին

Հաջորդ գրառումը

Կարծում եմ, որ Անկախության հռչակագրում կան որոշակի խնդիրներ. վարչապետի աշխատակազմի ղեկավար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

Կարծում եմ, որ Անկախության հռչակագրում կան որոշակի խնդիրներ. վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական