Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ Ձեր՝ դասախոս եղած ժամանակ որևէ ՀՀԿ-ականի երեխա Ձեր ընդդիմադիր դասախոսությունները չի նկարել և չի փոխանցել ռեկտորին. հարց Արայիկ Հարությունյանին

29/10/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ իսպանացի պատգամավորը գալիս է և Հայաստանի Հանրապետության տարածքում նման դիրքորոշում է արտահայտում, դա նշանակում է, որ այս պետությունը և մեր իշխանությունը միտված է ժողովրդավարական գործընթացները զարգացնել, չփախչել մեր կարծիքով՝ անարդարացի քննադատությունից, լսել դա և ընդունել ի գիտություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով փաստին, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի երեկվա նիստին եվրապատգամավոր Նաչո Սանչեսը ամոթանք տվեց ՀՀ իշխանություններին՝ նշելով, որ 20-40 ոստիկան են ուղարկում մարդկանց հետևից,  խոսքի համար բանտ են նետում և հիշեցրեց, որ ժողովրդավարական պետություններում նման կերպ չեն վարվում։

Լրագրողներն Արայիկ Հարությունյանին խնդրեցին անդրադառնալ այն փաստին, որ ՔՊ-ական պատգամավորներից մեկի երեխան ԵՊՀ-ում նկարահանել է ընդդիմադիր դասախոսին և տեսանյութը փոխանցել ռեկտորին, որից հետո դասախոսն ազատվել է աշխատանքից։

Հարցին՝ ինչո՞ւ իր՝ դասախոս եղած ժամանակ որևէ ՀՀԿ-ականի երեխա իր ընդդիմադիր դասախոսությունները չի նկարել և չի փոխանցել ռեկտորին, Արայիկ Հարությունյանն ասաց.

«Իմ ուսանողները լսարանում երբեք ընդդիմադիր ելույթներ չեն լսել կամ որակումներ չեն լսել։ Իմ դասախոսությունները լսարանում եղել են բացառապես այն դասախոսությունների շրջանակներում, որոնք եղել են:

Միաժամանակ կարող եմ ասել, որ սոցիալական ցանցերի այս զարգացվածության պայմաններում, այո՛, ես ունեցել եմ ուսանողներ, որոնք իմ գործունեությանը հետևել են և հետևել են այն քաղաքական ուղուն, որին ես եմ հետևում։ Դիցուք, իշխանության մեջ կան մարդիկ, որոնք եղել են իմ ուսանողները, բայց դա ամենևին չի նշանակում, որ ես չարաշահել եմ իմ լիազորությունները և պարտականությունները՝ որպես դասախոս և նման գործունեություն եմ ծավալել։

Բայց ես ձեզ ասեմ, որ իմ ունեցած տեղեկություններով Երևանի պետական համալսարանի ռեկտորը 2018 թվականի ապրիլի 22-ին որոշում է կայացրել ինձ հեռացնել ԵՊՀ-ից, բայց ապրիլի 23-ին այդ հրամանը անհետացել է։ Մինչև այդ էլ եղել են փորձեր ճնշելու, սահմանափակելու, բայց ես կարծում եմ, որ նույն ԵՊՀ ղեկավարությունը, այդ թվում՝ ռեկտոր Արամ Սիմոնյանը, շատ լուրջ մտահոգություններ է ունեցել, որ հնարավոր սահմանափակման դեպքում դա շատ ավելի վատ հետևանքներ կունենա ԵՊՀ-ի համար, քան իմ սահմանափակումը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը և խոչընդոտում է մյուս քահանաների մուտքը եկեղեցի

Հաջորդ գրառումը

Կտրիճ Ներսիսյանին հանդիպել եմ 2020–ին. ու շատ վատ տպավորություն եմ ստացել». Արայիկ Հարությունյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Կեղծ լուրեր են տարածվում տարբեր հարթակներով. մեդիա մանիպուլյացիաի մի տեսակ, որը տարածեց Euronews-ը. Տիրատուր քահանա Սարդարյան

01/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախատյաց Նիկոլ Փաշինյանը պետք է ստանա ոչ թե քվե, այլ՝ խստագույն պատիժ. Ստեփան Հասան-Ջալալյան

01/06/2026
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվող իշխանությունը դիմելու է ցանկացած ստորության. պատրաստ պետք է լինենք ցանկացած սցենարի. Սուրեն Սուրենյանց

01/06/2026
Հաջորդ գրառումը

Կտրիճ Ներսիսյանին հանդիպել եմ 2020–ին. ու շատ վատ տպավորություն եմ ստացել». Արայիկ Հարությունյան

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026

Հ1-ի տաղավարում Ռոբերտ Քոչարյանը որևէ դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց։ Հ1-ում նրա հետ հարցազրույցը միակ հնարավորթյունն էր՝ Հայաստանով մեկ լսարան ունենալու, բայց...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հարձակվել են Նաիրի Հոխիկյանի տան վրա, լրագրողի նկատմամբ բռնություն կիրառել, հայհոյել

31/05/2026

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ահազանգում է. Այսօր ցերեկը իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից։ Սիրելի հայրենակիցներ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական