Երկուշաբթի, Հունվարի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը հասկացրեց՝ եթե Արցախի նկատմամբ ռազմական էսկալացիա լինի, Հայաստանն օգնության չի գնա

14/03/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թեև Կառավարությունը մերժել է «Ազգին»՝ մասնակցել Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսին, ինչը կարող էր արդարացի հիմք  լինել, որպեսզի  «Ազգն» ուղղակիորեն բոյկոտեր ասուլիսի լուսաբանումը, բայց մենք աշխատում ենք մեր ընթերցողների համար և ուզում ենք, որպեսզի նրանք տեղյակ լինեն, թե Հայաստանի վարչապետը քաղաքական ինչ հայտարարություններ է արել։

Եվ այսպես, Փաշինյանը բազմիցս հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները ձեռքերը վերջնականապես լվացել է Արցախից։ Նա ասաց, որ մանդատ է ստացել ՀՀ քաղաքացիներից, ոչ թե ԼՂ ժողովրդից, ուստի ԼՂ-ի խնդիրներին միջամտելու լիազորություն չունի։

Նա բեկումնային համարաեց այն, որ ԼՂ-ն արդեն մասնակցում է Ադրբեջանի հետ բանակցություններին, ինչը նախորդ տասնամյակներում չի եղել։

Ադրբեջանին պատերազմում հաղթած, Արցախ ազատագրած Հայաստանն է մասնակցել բանակցություններին և խոսել է հաղթողի՝ պարտադրողի դիրքերից։ Իսկ հիմա, երբ Արցախի 75 տոկոսն օկուպացված է, մնացած հատվածն էլ էսկալացիայի, ցեղասպանության, էթնիկ զտման վտանգի տակ է, Հայաստանի ղեկավարն ասում է, թե այլևս վերջ, ինքը Արցախի հետ գործ չունի։

2018-19 թվականներին հաճելի՞ էր Ալիևի հետ խոսել պատերազմում հաղթած երկրի ղեկավարի դիրքերից, իսկ հիմա ձեռք չի՞ տալիս նույն Ալիևի հետ խոսել, երբ պատերազմում պարտվել ես։ Դո՛ւ չէիր հաղթել պատերազմում, երբ հոխորտում էիր՝ բանակցությունները սկսում եմ զրոյական կետից, ինչ ուզում եմ, այն էլ բանակցում եմ, Արցախը Հայաստան է և վերջ։ Հիմա Արցախի գոնե մի պատառիկը փրկելու քաղաքական կամք ու ցանկություն էլ չունես։ Մի կողմ քաշվելն, իհարկե, ամենահեշտն է, ինչը և անում ես։

Ինչո՞ւ Փաշինյանը երբեք չի օգտագործում Արցախի Հանրապետություն անունը, միայն ասում է՝ Լեռնային Ղարաբաղ։

Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողին հիշեցնենք, որ մինչ 1990-ականների պատերազմը, այսինքն՝ մինչ Արցախի ազատագրումն էր օգտագործվում Լեռնային Ղարաբաղ անունը։ 25 հազարից ավելի հայորդիների արյան գնով ազատագրվեց Արցախի մեծ մասը, արցախյան ազատագրական պայքարին զինվորագրվածները վերականգնեցին Արցախի իրական անունը՝ Արցախի Հանրապետություն։

Անփույթ, դավաճանական, անգրագետ գործողությունների պատճառով պատերազմում ահռելի կորուսներով պարտվելուց հետո ՀՀ իշխանությունը խուսափում է բարձրաձայն ասել՝ Արցախ, արցախահայություն, Արցախի Հանրապետություն։ Ավելին՝ 1990-ականներին ազատագրված Արցախից այսօր մի բուռ մնացած հողը թողել է հրեշի երախում՝ մեն-մենակ՝ ասելով, թե ինքը ՀՀ քաղաքացիների մանդատն է ստացել, ոչ թե ԼՂ-ի ժողովրդի։

Հայտարարում է՝ ՌԴ-ն ու ԼՂ-ի Պաշտպանության բանակն են ԼՂ-ի անվտանգության և իրավունքների պաշտպանության միակ երաշխավորը։

Հետո էլ ասում է՝ նկատի ունեցեք, որ Ադրբեջանը պահանջում է լուծարել ԼՂ Բաշտպանության բանակը, այսինքն՝ Արցախի սեփական պաշտպանությունն իրականացնելու երաշխիքներից մեկը կարող է և ասուհետ չլինել։

«ԼՂ-ի անվտանգության, իրավունքների պաշտպանության, Ադրբեջանին ինտեգրվելու հարցերի միակ շահառուն ԼՂ ժողովուրդն է։ Էականն այն է, թե ԼՂ ժողովուրդը միջազգային մեխանիզմի պայմաններում հնարավորություն ունի՞ հետապնդել իր իրավունքների պաշտպանությունը»,- ոչ հռետորական հարց հնչեցրեց Փաշինյանը։

44-օրյա պատերազմի պարտությունը գցելով «5-րդ շարասյան», բարձրաստիճան սպաների վրա, Արցախի անվտանգության պաշտպանությունը գցելով ռուսների վրա, Ալիևին մեղադրելով, թե ոչ մի պայմանավորվածություն ու պայմանագիր չի կատարում, ուզո՞ւմ եք ինտեգրվել Ադրբեջանի կազմում, ձեր գործն է՝ ասելով արցախցիներին՝ Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը մի քանի անգամ հայտարարեց՝ եթե Արցախի նկատմամաբ էսկալացիա լինի, Հայաստանը ոչ մի գործողության չի մասնակցի, գլխներիդ ճարը տեսեք։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը հերքեց, որ լրագրողները և այլախոհները գաղտնալսվում են

Հաջորդ գրառումը

Վարդան Թադևոսյանը նշանակվել է Արցախի Առողջապահության նախարար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դժվար է ասել՝ սա պայմանավորվածության արդյունք է, թե պարզապես Մադուրոյի բախտը բերել է

05/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների. Մայր Աթոռ

05/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ ԱՄՆ Արևմտյան Թեմի Արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանին

05/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դեպի Ազատագրում և Հաղթանակ. հայտարարություն

05/01/2026
Հաջորդ գրառումը

Վարդան Թադևոսյանը նշանակվել է Արցախի Առողջապահության նախարար

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական