Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Վարդան Թադևոսյանը նշանակվել է Արցախի Առողջապահության նախարար

Արցախի առողջապահության նախարար է նշանակվել Վարդան Նիկոլայի Թադևոսյանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի հրամանագրից:

Հրամանագրերից մեկով Սամվել Արծրունու Ավետիսյանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Սամվել Հարությունյանն Արցախի Հանրապետության առողջապահության նախարար էր նշանակվել 2022 թվականի դեկտեմբերի 21-ին:2023 թվականի մարտի 13-ին նա ազատման դիմում էր ներկայացրել: