Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմի օրերին ունեի գործողությունների հստակ պլան, բայց Արայիկ Հարությունյանը վախեցավ ինձ հետ հանդիպել․ «Նիկոլ Փաշինյանն իրեն կուտեր». Քոչարյան

10/11/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը TV 5-ին հարցազրույց է տվել։

Ներկայացնում ենք հարցազրույցի առանցքային դրույթները.

1. Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Արցախը պահելու հնարավորություն էր։ Այն ժամանակ պետք էր կառչել այդ փաստաթղթից և անել ամեն ինչ, որ այն կյանքի կոչվի։ Համեմատեք այդ փաստաթղթի 9-րդ կետը Վաշինգտոնյան փաստաթղթի նմանատիպ կետի հետ։ Բովանդակությամբ դրանք նույնն են, ուղղակի այն տարբերությամբ, որ այն ժամանակ կար Արցախ, կար Լաչինի միջանցք։

2. Մինչև 44-օրյա պատերազմի սկսելը մոտ մեկ տարի առաջ ինձ համար արդեն պարզ էր, որ ամեն ինչ արվում է պատերազմ հրահրելու համար։ Հայկական կողմը հրաժարվել էր բանակցություններից՝ ասելով, որ սկսում են զրոյական կետից և թող բանակցեն Ղարաբաղի հետ։ Իսկ «Արցախը Հայաստան է և վերջ» նախադասությամբ Նիկոլ Փաշինյանը խաչ քաշեց ընդհանրապես որևէ սպասելիքների վրա։ Սրան գումարենք բանակի հրամկազմի վարկաբեկումը, ինչը բերեց բանակի թուլացմանը, և ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների վատթարացումը։

3. Բանակցային գործընթացը կավարտվեր Մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակի ընդունմամբ։ Եթե Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին (ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը լավն էր) մտներ բանակցային գործընթացի մեջ, ապա ամեն ինչ կավարտվեր նման կարգի փաստաթուղթ ստորագրելու տարբերակով։

4. Ինձ համար ամենաանհասկանալին այն է, որ պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 18-19-ին Նիկոլ Փաշինյանը մերժեց ռուսական կողմի՝ պատերազմը կանգնեցնելու առաջարկը։ Ադրբեջանը համաձայն էր, իսկ Նիկոլ Փաշինյանը մերժեց՝ հստակ իմանալով, որ պարտվելու է պատերազմում, որովհետև Գլխավոր շտաբը զեկուցել էր՝ բանակը ռեսուրս չունի պատերազմը շարունակելու։ Այդ որոշումը մեր ժողովրդի վրա նստել է առնվազն 2500 լրացուցիչ զոհ և 5000-6000 վիրավոր։

5. Պատերազմի երկրորդ օրը ես Ղարաբաղում էի, և այն, ինչ տեսել եմ 1-2 օրվա ընթացքում, ինձ բերել է համոզմունքի, որ այս պատերազմում մենք պարտվելու ենք։ Ամեն օր Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի միջոցով փորձում էի հորդորել Արայիկ Հարությունյանին՝ անել ամեն ինչ պատերազմը կանգնեցնելու համար։ Ունեի գործողությունների հստակ պլան, բայց Արայիկ Հարությունյանը վախեցավ ինձ հետ հանդիպել․ «Նիկոլ Փաշինյանն իրեն կուտեր»։

6. Ո՞ր քայլն էր ճիշտ կատարվել։ Ոչ մի քայլ։ Մարդկանց ոգևորելու համար մի պահ նույնիսկ սկսեցին աջ ու ձախ հերոսների կոչումներ բաժանել։ Նահանջող բանակի հրամանատարները ստանում էին հերոսների կոչումներ։ Դրանով ոչ թե մարտունակությունն էին խրախուսում, այլ պարտությունը։ Պատերազմի օրերին տարածվող սուտ տեղեկությունները դարձան դասալքության հիմնական պատճառը։ Պատերազմի կառավարումը ձախողված էր բոլոր ուղղություններով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի կորուստը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում. դրանից հետո նա զբաղված է մի խնդրով՝ իրենից հեռացնել այդ պատասխանատվությունը

Հաջորդ գրառումը

Տիգրանաշենը հանձնելուց հետո մեծագույն հավանականությամբ տիգրանաշենցիներին տեղափոխելու են Պարույր Սևակ գյուղ, որտեղ տներ են կառուցվում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Այս քաղաքական պրոցեսը ստանալու է «երեխաների հեղափոխություն» անվանումը. փաշինյան

17/05/2026
Նորություններ

Միայն իշխանական պաստառների նկատմամբ են ուշադիր, և դրանք վնասողին հասցնում են մահվան. Կարեն Քերիմյան

17/05/2026
Նորություններ

Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ Արթուր Խաչատրյան

17/05/2026
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Տիգրանաշենը հանձնելուց հետո մեծագույն հավանականությամբ տիգրանաշենցիներին տեղափոխելու են Պարույր Սևակ գյուղ, որտեղ տներ են կառուցվում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Նորություններ

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

16/05/2026

Այս երկրում նույնիսկ վերելակ կանչես՝ վերջում Նիկոլի թեմայով ես իջնում։ Ում հետ խոսես, ինչից խոսես, մի տեղից անպայման հասնում են...

ԿարդալDetails
Նորություններ

Հանրային քննարկում` ինչպե՞ս են մեզանից գողանում ընտրությունները և ի՞նչ կարող ենք անել հունիսի 7-ին. Արման Թաթոյան

16/05/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական