Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նրանք ատում էին սեփական երեխաներին

14/09/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նշանավոր փիլիսոփա Ժան-Ժակ Ռուսոն մեկը մյուսի հետևից որբանոց է հանձնել իր հինգ երեխաներին։ Նրա կողակցուհին ծննդաբերում էր, իսկ հետո նրանք երեխաներին տանում էին մանկատուն։ Ռուսոն գրել է, որ ցանկանում է, որպեսզի իր երեխաները գյուղացիներ դառնան։ Առողջ աշխատանք, մաքուր օդ, հասարակ սնունդ, ներդաշնակություն բնության հետ …

Սակայն արդյունքում փոքրիկները պարզապես մահացան որբանոցում։ 18-րդ դարում պայմաններն այնտեղ սարսափելի էին։

Բայց Ռուսոն այդ մասին չէր մտածում։ Նա տրակտատ էր գրել երեխաների ճիշտ դաստիարակության մասին, որը նրան մեծ մանկավարժի ու լուսավորչի հռչակ բերեց։

Անգլիացի բանաստեղծ լորդ Ջորջ Բայրոնը իր ապօրինածին, չորսամյա դստերը` Ալեգրային, հանձնել էր վանքին։ Նա սկզբում երեխային խլել էր նրա մորից, բայց հետո փոքրիկը ձանձրացրել էր բանաստեղծին. «Նա ջորու պես համառ է և էշի պես շատակեր», – ահա այսպիսի բանաստեղծական ոճով էր նա բնութագրել իր երեխային։ Աղջնակը խանգարում էր նրան։ Բայրոնն ապրում էր դղյակում և դժվար է պատկերացնել, թե ինչպես էր դղյակում չորսամյա երեխան կարողանում նրան խագարել …

Վանքում աղջնակը սկսեց նվաղել ու հյուծվել։

«Նա գունատ էր, նրբիկ ու լռակյաց», – այդպես էին աղջնակին հիշում։ Միանձնուհիների մասնակցությամբ Ալեգրան նամակ էր գրել հորը։ Ավելի ճիշտ, միանձնուհիներն իրենք էին` խղճահարությունից դրդված, աղջնակի անունից նամակ գրել, խնդրելով, որ այցի գա …

Սակայն Բայրոնն ասում էր, որ Ալեգրան պարզապես հույս ունի նվերներ ստանալու և նրան այցելելու կարիք չկա։

Հինգ տարեկանում աղջնակը մահացավ օտար մարդկանց շրջապատում։

Բանաստեղծուհի Մարինա Ցվետաևան նույնպես իր երեխաներին սովի տարիներին հանձնել էր որբանոց։ Նա երեխաներին հրամայել էր, որպեսզի հանկարծ ոչ մեկին չասեն, որ ինքն իրենց մայրն է։ Իբր իրենք որբեր են։

Որբանոցում կրտսեր դուստրը` Իրինան, մահացավ սովից ու հիվանդությունից։

Այնտեղ երեխաների կյանքի պայմանները բանաստեղծուհին անձամբ իր աչքերով էր տեսել, երբ կնքամոր անվան տակ այցելել էր նրանց։ Ավագ դստերը նա հետո հետ էր վերցրել այնտեղից։ Բայց կրտսերը մահացել էր օտար մարդկանց շրջապատում։ Այդ մասին մանրամասնորեն կարելի է իմանալ, կարդալով «Իրոչկա Էֆրոնի մահը»։

Դստեր թաղմանը Ցվետաևան չգնաց, բայց գրել էր մի շատ տխուր բանաստեղծություն` իր ապրումների մասին։ Իհարկե, շատ դժվար էր երկու երեխաների հետ ապրելը Մոսկվայում գտնվող առանձին բնակարանում, հրաժարվելով ծառայությունից։ Եվ իհարկե բանաստեղծություններ գրելն էր շատ դժվար, չէ որ երեխաները մեծ ուշադրություն ու սնունդ են պահանջում։ Ցվետաևան նույնպես հիշատակել էր իր երկու տարեկան դստեր «շատակերության» մասին … Հավանաբար մեր նախատատերը իրենց երեխաներին որբանոց չէին հանձնում, որովհետև աշխատում էին և բանաստեղծություններ չէին գրում։ Կարծես թե նրանք թեթև ու անհոգ կյանքով էին ապրում, քան Ցվետաևան, կամ Բայրոնը, կամ Ռուսոն …

Կարելի է գրել հոգեցունց տողեր սիրո և հոգու մասին, բայց ապրել ու գործել այլ կերպ։ Եվ դեռ շատ տարիներ մարդիկ կհիանան հանճարեղ բանաստեղծություններով ու փիլիսոփայական տրակտատներով, չկռահելով անգամ, որ այդ հրաշալի ստեղծագործությունների ստեղծման ժամանակ, ինչ-որ տեղ սովից կամ էլ կարոտից մահանում էր հեղինակի լքված երեխան։ Լալիս էր միայնության մեջ կամ պարզապես լուռ պառկած էր` դեմքը շրջած դեպի պատը, երբ հասկացել էր, որ ոչ մեկն էլ չի գալու իրեն մխիթարելու …

Բայց այ, այդ հանճարեղ մարդիկ իրենք իրենց շատ էին խղճում։ Իրենց ապրումները իրենք շատ լավ էին հասկանում։ Ու անկեղծորեն տարակուսանքի մեջ էին հայտնվում, թե ինչու՞ են իրենց այսքան տառապանքներ բաժին հասել։ Ինչի՞ համար, ո՞ր մեղքի համար …

Չնայած իրականում, ոչ մի հատուկ տառապանք էլ գոյություն չուներ, ոչ սով, ոչ ծեծ, ոչ լիակատար կախվածություն ուրիշներից …

Ռուսոն բողոքելով գրում էր իր մասին. «Միայնակ, հիվանդ և բոլորից լքված` իմ անկողնում, ես կարող եմ մեռնել աղքատության մեջ, ցրտից ու սովից, ու ոչ ոք չի անհանգստանա իմ մասին»…

Սակայն ցրտից ու սովից Ռուսոյին փրկեցին բազմաթիվ բարերարները։ Նրա մասին անհանգստանում էին և ընկերները, և հենց այն մայրը, որ տվել էր իր երեխաներին։

Սրանք այն հանճարեղ մարդիկ են, որոնք իրենցից հետո թողել են հանճարեղ ստեղծագործություններ, որոնք սովորեցնում են ողջամտություն, բարություն և այն, ինչն հավիտենական է։ Իսկ նրանց երեխաների ճակատագրերը շատ քչերին են հայտնի, բայց հարկավոր է այդ մասին իմանալ։ Եվ պետք է հիշել – երեխան ամբողջությամբ կախման մեջ է ծնողից։ Նրան դավաճանելը հեշտ է։ Նա չի կարող ոչ բողոքել, ոչ ապստամբել, ոչ վրեժխնդիր լինել, ոչ հանդիմանել։ Նա մինչև վերջին օրը հույս է փայփայելու, որ գալու են ու իրեն փրկելու են, որ իրեն հետ են տանելու …

Բանաստեղծ Շելլին Բայրոնի դղյակի մոտ, ծովի վրա տեսել էր փոքրիկ Ալեգրայի պայծառ կերպարանքը։ Նա ժպտում էր։ Նա ամեն ինչ ներել էր։ Երեխաները ներում են …

Աննա Կիրյանովա

Թարգմանությունը՝ Խորեն Կասյանի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութեր. Ինչո՞ւ քաղաքապետարանում ջրային տրանսպորտի վարչություն չեք բացում. մասնագետ չունե՞ք

Հաջորդ գրառումը

Վեհափառը ՄՔԴ նախկին դատախազին է ներկայացրել Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Վեհափառը ՄՔԴ նախկին դատախազին է ներկայացրել Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրները

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական