Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մամալաձե ու Տխիլավա. Ալիևի վրացի սազանդարները

16/10/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի փայլուն հաղթանակը տարածքային ամբողջականության վերականգնման գործում օրինակ է Վրաստանի համար. APA-ի վրացական գործակալությանն ասել է քաղաքագետ Լեւան Մամալաձեն։

Ստիպված ենք մեջբերել Մամալաձեի խոսքն ամբողջությամբ։ Ընթերցողը նաև թող իմանա, թե մեր հարևան երկրում ադրբեջանամետ ինչպիսի քաղաքագետներ կան, որոնք անաչառությունից անսահման հեռու են, և որոնց գիտելիքներն ու իմացությունները հարևան ժողովուրդների մասին չափազանց կողմնակալ են։

Վրացին  ասել է. «Մենք շնորհավորում ենք Ադրբեջանին և ադրբեջանական ժողովրդին այս կարևոր օրվա կապակցությամբ։ Երեկ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի Խանքենդի քաղաքում բարձրացվել է Ադրբեջանի պետական ​​դրոշը։ Ադրբեջանը վերջապես լիովին վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ։

Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես էր հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևը, որը ժառանգել էր այս խնդիրը, անհանգստանում  դրա լուծման համար, նաև իրենց տներից վտարված ադրբեջանցիների վերադարձով և ամեն ինչ արեց այս խնդիրը լուծելու համար։ Նա սկսել է այս գործը, որն  ավարտեց որդին՝ Իլհամ Ալիևը։ Հիշում եմ՝  2003 թվականին նախագահ Իլհամ Ալիևը երդման արարողության ժամանակ ասաց, որ իր հիմնական խնդիրն է լինելու հասնել այս խնդրի լուծմանը՝ ներքին տեղահանված ադրբեջանցիներին վերադարձնել իրենց տները և վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը.

Նա պահեց իր խոսքը։ Նա վճռականորեն ցույց տվեց բոլորին, թե ինչպես պետք է աշխատել, լուծել խնդիրները, ինչպես նաև թշնամու թշնամիներին դարձնել իր բարեկամը։ Ես հույս ունեմ, որ այս հաջողությունը լավ օրինակ կլինի Վրաստանի համար։ Հուսով եմ, որ մենք էլ մեր դրոշը կբարձրացնենք նաեւ Սուխումիում ու Ցխինվալիում։ Հուսով եմ, որ Վրաստանը կկրկնի Իլհամ Ալիևի և ադրբեջանական ժողովրդի այս օրինակելի հաղթանակը»,- ​​ասել է Լևան Մամալաձեն։

Քաղաքական դիտորդ Թենգիզ Տխիլավան խորհրդանշական է համարել, որ Խանքենդի քաղաքում ծածանվում է Ադրբեջանի դրոշը. Գրում է АPA-ն։

Տխիլավան նշել է, որ սա ցույց է տալիս ամբողջ աշխարհին, որ Ադրբեջանը լիովին վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

«Խանքենդիում ադրբեջանական դրոշի բարձրացման օրը դարձավ ևս մեկ կարևոր օր Ադրբեջանի պատմության մեջ։ Սա խորհրդանշում է, որ Ադրբեջանի բոլոր տարածքները վերջապես վերադարձվել են։ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ գնում է դեպի այս հաղթանակը։ Որպես հարեւան երկիր՝ մենք շատ ուրախ ենք Ադրբեջանի այս հաջողությամբ»,- ասել է վրացին։

Գաղտնիք չէ, թե Ալիևը որքան շռայլ է վարձատրում միջազգային այն լրատվամիջոցներին և օտարերկրացիներին, որոնք հակահայ քարոզչություն են անում, հրապարակավ պաշտպանում Բաքվի շահերը, ներբողներ հյուսում Ալիևի ու նրա կլանի մասին, պաշտպանում նրա կատարած հանցագործությունները և խեղաթյուրում պատմական փաստերը։ Այս վրացիները ևս APA-ի այս հրապարակումից հետո վստահաբար Բաքվից նվերներ են ստացել։

Բայց պետք է ասել, որ Ալիևը նախաձելի քաղաքականություն է բանեցնում՝ շատերին փողով առնելով՝ նրանց ծառայեցնում է իր քարոզչությանը, ինչին միշտ անմասն են եղել Հայաստանի իշխանությունները։ Հետևանքը՝ ահավասիկ՝ ամեն օր մեր մաշկի վրա ենք զգում՝ տարածքային ու մարդկային կորուստներ տալեվ։ Էլ չասենք, որ Հայաստանը համարվում է տեռսորիստական երկիր, օկուպանտ և ադրբեջանցիների հայրենիք։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հաշվեհարդա՞ր. իրանցի ռեժիսոր Դարիուշ Մեհրջուին և նրա կնոջը տանը դաժանաբար սպանված են գտել

Հաջորդ գրառումը

Հռոմի պապը մտահոգ է Արցախում հայկական վանքերի ու եկեղեցիների պահպանման խնդրով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Հաջորդ գրառումը

Հռոմի պապը մտահոգ է Արցախում հայկական վանքերի ու եկեղեցիների պահպանման խնդրով

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական