Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հռոմի պապը մտահոգ է Արցախում հայկական վանքերի ու եկեղեցիների պահպանման խնդրով

16/10/2023
- Միջազգային, Նորություններ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը միշտ ուշադիր է եղել Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ: Դա առավելագույնս դրսևորվել էր Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին, երբ նա Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օր նշանակելու կոչ էր արել Եվրոպական միության երկրներին: Նորին Սրբությունը միաժամանակ դատապարտել էր Ադրբեջանի 2021 թվի մայիսի և 2022 թվի սեպտեմբերի ագրեսիան՝ ընդդեմ Արցախի Հանրապետության: Նրա սևեռուն ուշադրությունից չէր կարող վրիպել նաև շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամն ու ադրբեջանական զորքերի սեպտեմբերի 19-ի ներխուժումն Արցախ:

Հատկանշական է, որ    ռուսական լրատվամիջոցները, TACC-ի գլխավորությամբ, շրջանցելով Ադրբեջանի դատապարտման հանգամանքը,   մատնանշել էին, թե Հռոմի Պապն իբր Ռուսաստանի միջնորդության է վերագրել ադրբեջանական ագրեսիաների հաղթահարումը: Մինչդեռ Նորին Սրբությունը ագրեսիան դատապարտելուց զատ, ինչպես հոկտեմբերի 15-ին վկայում է Կ. Պոլսո «Ակօս» շաբաթաթերթը, Արցախում հայկական վանքերն ու եկեղեցիները պահպանելու կոչ է արել Ադրբեջանին:

Ահա թե ինչ է գրել պոլսահայ թերթը դրա առնչությամբ. «Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Ֆրանցիսկոս Պապն անդրադարձավ սեպտեմբերի 19-ի հարձակումով Ադրբեջանի վերահսկողությանն անցած Լեռնային Ղարաբաղի քաղաքական վերջին զարգացումներին: Նա հանդես եկավ վանքերի և եկեղեցիների պահպանման կոչով՝ ասելով. «Լեռնային Ղարաբաղին առնչվող մտահոգություններս չեն նվազել: Բացի բռնի տեղահանվածների հումանիտար աղետից, ցանկանում եմ հանդես գալ այնտեղ գտնվող վանքերի և եկեղեցիների պահպանման հատուկ կոչով: Հուսամ, որ դրանք՝ որպես տեղական մշակույթի անքակտելի մաս, ինչպես նաև պաշտամունքի արտահայտության դրսևորում, կարժանան պատշաճ հարգանքի և կպահպանվեն։

Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Ալիևը հոկտեմբերի 15-ին՝ կիրակի օրը, երբ քաղաքամայր Ստեփանակերտում էր, այնտեղ շենքերից մեկի վրա  ադրբեջանական դրոշ էր բարձրացվել»:

Հակոբ Չաքրյան

Նախորդ գրառումը

Մամալաձե ու Տխիլավա. Ալիևի վրացի սազանդարները

Հաջորդ գրառումը

«Ակօս»-ն անդրադարձել է Կարո Փայլանի և  Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպմանը

Համանման Հոդվածներ

Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Նորություններ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
Հաջորդ գրառումը

«Ակօս»-ն անդրադարձել է Կարո Փայլանի և  Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպմանը

Լրահոս

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026

«Լսել եմ պատմություն, որ մի քանդակագործի գցել էին առյուծի վանդակը, որը վախից մահացավ»․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին...

Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև

21/07/2026

Տրանզիտային բեռնափոխադրումները դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով լայն թափ են ստացել: Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի...

Մամիկոն Ասլանյանին կրկին մեղադրանք է ներկայացվել

21/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործել է...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական