Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

«Ակօս»-ն անդրադարձել է Կարո Փայլանի և  Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպմանը

Հանդիպմանը հոկտեմբերի 13-ին անդրադարձել էր «Ակօս»-ը՝ նշելով, որ անցյալ շաբաթ Հայաստան այցելող Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր Կարո Փայլանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Ըստ վերջինի խոսնակի տեղեկության, հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման խնդիրները՝ այդ կարգավորումը պայմանավորելով Հայաստանի ներքաղաքական լարվածության շուտափույթ հաղթահարումով:

Ըստ շաբաթաթերթի՝ մինչ այդ, Փայլանը հանդիպում էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հակոբ Չաքրյան