Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Հաշվեհարդա՞ր. իրանցի ռեժիսոր Դարիուշ Մեհրջուին և նրա կնոջը տանը դաժանաբար սպանված են գտել

Հոկտեմբերի 14-ի երեկոյան իրանցի հայտնի կինոռեժիսոր Դարիուշ Մեհրջուին և նրա կինը՝ Վահիդե Մոհամմադիֆարը, մահացած են հայտնաբերվել իրենց տանը:

83-ամյա ամուսիններին գտել են դանակի հարվածներից ստացած վերքերից մահացած՝ քաղաքի մերձակայքում գտնվող իրենց տանը։

Մեհրջուի և Մոհամմադիֆարի մարմինները հայտնաբերել է նրանց դուստրը:

Մեհրջուի վրա հարձակվել են սուր առարկայով, նրանք գլխին բութ գործիքի հարված են ստացել:

Սցենարիստ և զգեստների դիզայներ Վահիդե Մոհամմադիֆարը վերջերս ահազանգել  էր, որ սպառնալիքներ է ստացել սոցիալական ցանցերում:

Մեհրջուին սովորական կինոռեժիսոր չէր։ Իրանական կինոյում նոր ալիքի շարժման առաջամարտիկն էր, նրա  «Կովը», «Համուն», «Տանձի ծառը» և «Լայլան» էլ ավելի են ամրապնդել են կինոռեժիսորի նշանակալի դերը մեծ կինոյում։  

Նա համարձակորեն բարձրաձայնում էր իր կարծիքը նաև Իրանի քաղաքական ռեժիմի մասին։  

Մեհրջուի և Մոհամմադիֆարի մահը մեծ աղմուկ է բարձրացրել Իրանում և համաշխարհային կինոհանրության շրջանում։

 Իրանի իշխանությունների մասնակցության կամ անձնական վենդետաների մասին շահարկումները լայն տարածում են ստացել: