Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հրատապ հայտարարություն. Փաշինյանը մտադիր է յուրացնել իշխանությունը

30/10/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մինչ մենք բոլորս զբաղված ենք տեսարաններով, որոնց  մեծ մասն իր պրովինցիալ ճաշակով բեմականացնում է Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ն անցած քառօրյայում առաջին ընթերցմամբ փոփոխություններ է կատարել Ընտրական օրենսգիրքում:

Ահա թե ինչ է գրված առաջին ընթերցում անցած օրենսդրական նախաձեռնության տեքստում. «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է ԱԺ-ի կամ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված ժամկետի սկսվելուց հետո՝ մինչեւ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում եւ անցկացում»:

Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, օրինական հիմքեր է ստեղծում՝ երկրում ինստիտուցիոնալ ավտորիտարիզմ հաստատելու, ընտրական ինստիտուտները չեղարկելու, իշխանությունը յուրացնելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ նույնիսկ վարչական ռեսուրսը կամ ընտրակեղծիքները չեն կարող երաշխավորել իր իշխանության վերարտադրությունը 2026-ին ու ընտրությունների անցանկալի ընթացքի դեպքում՝ օրենսդրական հիմքեր է ստեղծում դրանք չեղարկելու համար:

Ընդ որում, օրենսդրական այս նախաձեռնությունը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ-ի կողմից, հիմքեր է ստեղծում նաև արտաքին միջամտության համար, որովհետև Փաշինյանը ռազմական կամ արտակարգ դրություն կարող է հաստատել, առաջին հերթին՝ Հայաստանին թշնամաբար տրամադրված երկրի/երկրների «աջակցությամբ»:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության անունից կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին՝ մի կողմ դնել քաղաքական ու գաղափարական տարաձայնությունները և թույլ չտալ ԸՕ փոփոխությունները, քանի դեռ դրանք երկրորդ ընթերցմամբ չեն ընդունվել ԱԺ-ի կողմից ու չեն վավերացվել նախագահի կողմից:

Հայաստանում չպետք է հանդուրժվի իշխանության յուրացում, ոտնձգություն սահմանադրական կարգի և ընտրական ինստիտուտների դեմ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օմեգա-3. խորհուրդներ բժշկից

Հաջորդ գրառումը

Աշխարհի ավելի քան 1000 գրող կոչ է անում բոյկոտել հրեական գրականությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին. «ՀայաՔվե»

07/06/2026
Նորություններ

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026
Հաջորդ գրառումը

Աշխարհի ավելի քան 1000 գրող կոչ է անում բոյկոտել հրեական գրականությունը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստեփանավանում սահմանված է արտակարգ ռեժիմ. կարկուտը մեծ վնասներ է հասցրել

06/06/2026

Ստեփանավանում տեղացած աննախադեպ կարկուտը նախնական հաշվարկով առնվազն 100 գույքային վնաս է պատճառել։ Վնասելով պատուհաններ, տանիքներ, ավտոմեքենաներ։ Իսկ գյուղատնտեսությանը հասցված վնասները...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական