Երկուշաբթի, Մայիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի ԱԺ-ը Եվրոպական երկրների առաջնորդներից պահանջում է հասցեական գնահատական տալ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը

03/05/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ուղերձը ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչներին.

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի ուղերձը՝ Երևանում կայանալիք Եվրոպական միության բարձրաստիճան ներկայացուցիչների համաժողովի մասնակիցներին

Հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես արցախահայության առաջնային մանդատով օժտված ներկայացուցչական մարմին, սույն ուղերձով դիմում է Երևանում կայանալիք համաժողովի մասնակիցներին և միջազգային հանրությանը։

2020 և 2023 թվականներին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիան, որն ուղեկցվել է ցեղասպանական գործողությունների ակնհայտ դրսևորումներով, հանգեցրել է շուրջ 150,000 հայերի բռնի տեղահանմանը իրենց նպատմական հայրենիքից։ Փաստ է նաև այն,որ միջազգային դերակատարների և աշխարհաքաղաքական կենտրոնների ոչ համարժեք արձագանքը միանգամայն նպաստավոր պայմաններ ստեղծեցին ուժի կիրառման և մարդկության դեմ ուղղված նոր հանցագործությունների համար։

Ներկայումս Ադրբեջանը, օգտվելով միջազգային հանրության լռությունից, հետևողականորեն իրականացնում է մշակութային ցեղասպանություն։ Արցախի բռնազավթված տարածքներում համակարգված կերպով ոչնչացվում կամ յուրացվում են հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության նմուշները՝ եկեղեցիները, խաչքարերը, գերեզմանատները, պետականության խորհրդանիշ հանդիսացող կառույցները, ինչը նպատակ ունի վերացնել հայկական հազարամյա քաղաքակրթական հետքը տարածաշրջանից։

Ելնելով ստեղծված ճգնաժամային իրավիճակից և հավատարիմ մնալով արդարության ու մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին՝ Արցախի Ազգային ժողովը պահանջում է.

● Միջազգային կառույցների կողմից հասցեական գնահատական տալ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական քաղաքականությանը և

մշակութային վանդալիզմին՝ ճանաչելով դրանք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներ։

● Կիրառել գործուն մեխանիզմներ և պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ՝ կանխելու հայկական պատմամշակութային արժեքների հետագա ոչնչացումը։

Պահանջում ենք անհապաղ գործուղել միջազգային անկախ մոնիտորինգային առաքելություն՝ Արցախի տարածքում մշակութային կոթողների վիճակը աստագրելու և դրանց պահպանությունը երաշխավորելու նպատակով։

Գործադրել քաղաքական ճնշում Բաքվի նկատմամբ՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակելու Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։

● Միջազգային իրավական և անվտանգային գործուն երաշխիքների ներքո կազմակերպել արցախահայության հավաքական, անվտանգ և

արժանապատիվ վերադարձը հայրենի օջախներ՝ ապահովելով նրանց ինքնորոշման և սեփական ճակատագիրը տնօրինելու անկապտելի իրավունքը։

Լռությունը հանցակցություն է։ Մենք ակնկալում ենք, որ Եվրոպական միությունը և քաղաքակիրթ երկրները կգործեն ոչ թե հռչակագրային հայտարարությունների, այլ գործնական քայլերի տիրույթում՝ հանուն արդարության և տարածաշրջանային կայունության։

Արցախի Հանրապետության Ազգային ժողով

03-ը մայիսի, 2026

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասնակիցները միասին ընթրել են

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի, հետևաբար նաև Հայաստանի «բարեկամ» Զելենսկին Երևանում է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դոկտոր Արշավիր Գյունջյանի նամակը՝ ուղղված Կանադայի վարչապետ պարոն Մարկ Քարնիին՝ Նորին Վսեմության Հայաստան կատարած այցի կապակցությամբ

04/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանի, հետևաբար նաև Հայաստանի «բարեկամ» Զելենսկին Երևանում է

03/05/2026
Նորություններ

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասնակիցները միասին ընթրել են

03/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունաստանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

03/05/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի, հետևաբար նաև Հայաստանի «բարեկամ» Զելենսկին Երևանում է

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ամոթ Հայաստանին այս վարքագծի համար՝ կապված Բաքվում պահվող պատանդների հետ․ Ռոբերտ Ամստերդամ

03/05/2026

«Ամոթ Հայաստանին այս վարքագծի համար՝ կապված Բաքվում պահվող պատանդների հետ։ Ինչո՞ւ բոլորդ չեք կրում այդ խեղճ անհատների նկարները, եւ պարոն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար. Տեր-Պետրոսյան

02/05/2026

Ինձ ամենևին չի հետաքրքրում բանավեճ կոչվող այդ բեմադրությունը: Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Զելենսկին գալիս է Երևան․ Փաշինյանի PR-ը՝ վտանգի տակ. Սուրենյանց

02/05/2026

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևան է ժամանելու նաև Վլադիմիր Զելենսկին: Այս այցը նախապես դիտարկվում էր որպես միջոցառման գլխավոր ինտրիգներից...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026

Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շրջանակներում կազմակերպվող Հայաստան–ԵՄ գագաթաժողովը ավարտվելու է մասնակիցների համատեղ հայտարարությամբ։ Միջոցառումը փորձում են այդ կերպ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական