Արցախում ընդհատվել է ինտերնետ կապի մատակարարումը։
«Արմենպրես»-ի տվյալներով՝ ինտերնետի մատակարարումը խափանվել է մալուխի վնասվելու պատճառով։
Մալուխը վնասվել է Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են ադրբեջանցի պսևդոբնապահպանները։
Նշենք, որ արդեն 4 օր է՝ վնասվել է Արցախին էլեկտրաէներգիա մատակարարող էլեկտրագիծը, ինչի պատճառով հովհարային անջատումներ են սկսվել։ Իսկ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս էլեկտրագիծը վերականգնելու աշխատանքներ իրականացնել։