Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիից պահանջել է միջոցներ ձեռնարկել իրանական լրատվամիջոցներում «Ադրբեջանի մասին կեղծ և կանխակալ տեղեկատվության տարածումը կանխելու համար.. հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Նշվել է, որ Ադրբեջանում Իրանի դեսպանին զեկուցվել է, որ իրանական տարածքում պարբերաբար տարածվում է վիրավորական, կեղծ, զրպարտչական և կանխակալ տեղեկատվություն Ադրբեջանի, նրա պետական պաշտոնյաների մասին։
«Կողմերի միջև անընդհատ ծագող թյուրիմացությունը պայմանավորված է իրանական կողմի միակողմանի գործողություններով և քայլերով՝ անպատասխան թողնելով Ադրբեջանի հետևողական և բարեհաճ քայլերը։
Ապրիլի 3-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է ստացել իրանական կողմից։ Այդ կապակցությամբ Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Իրանական կողմին տրվել է պատասխան նոտա»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։







