Արդեն մեկ ամիս՝ Հայաստանում ապրում է Արցախի 506 քաղաքացի։ Բերձորի միջանցքի փակ լինելու պատճառով նրանք մնացել են Հայաստանում։ Երևանի 3 հյուրանոցում հյուրընկալվել է 100, իսկ Գորիս համայնքի 14 հյուրնոցում՝ Արցախի 406 քաղաքացի։
Հյուրանոցների ընդհանուր ծախսը կազմել է 142 միլիոն դրամ, որից 27 միլիոնը վճարվել է Սյունիքի մարզպետարանից։
Կառավարության որոշման համաձայն՝ 115 միլիոն դրամ կհատկացվի Արցախի շրջափակման հետևանքով Հայաստանում ապրող արցախցիների կեցության ծախսերի համար։








