Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանը նոր սադրանքի ձգտում, մենք սադրանքի չենք գնա. Փաշինյան

«Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է, ու չպետք է իրականացնել քայլեր, որոնք ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար։ Սադրանքի ու էսկալացիայի նպատակներից մեկը Բաքվի ու Ստեփանակերտի միջև քաղաքական ու պաշտոնական խոսակցության ակնհայտ անհրաժեշտությունը քողարկելն է ու օրակարգից դուրս մղելը։

Չպետք է արվեն գործողություններ, որոնք նպաստում են այս սադրիչ խնդրի լուծմանը»,- հունվարի 12-ին, Կառավարության հերթական նիստին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա խոսեց նաև Բերձորի միջանցքը բացելու ջանքերի մասին։

«ՀՀ դիավանագիտական ծառայությունը, արտաքին կապեր ունեցող բոլոր գերատեսչություններն ու շրջանակները պետք է կրկնապատկեն  ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությունը մեծացնելու ու տարբեր ատյաններում քննարկման առարկա դարձնելու ուղղությամբ»,- շեշտեց նա։