Անհնազանդության ակցիայի մասնակիցների մի մասը շարունակում է շրջափակած պահել Կառավարության մուտքերից մեկը։
Կեսօրվա դրությամբ Տիգրան Մեծ պողոտայում լարված իրավիճակ է։ Ոստիկանները փորձում են ազատել փողոցը՝ հրելով այն փակող քաղաքացիներին։ Նրանք ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում:
Քաղաքացիները ձնագնդիներով հարվածում են կառավարական ավտոմեքենաներին:
Հիշեցնենք, որ կառավարությունում ընթանումէ հերթական նիստը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և բոլոր նախարարների մասնակցությամբ:
Ցուցարարները հայտարարել են, որ սպասելու են այնքան, մինչև նիստն ավարտվի ու թույլ չեն տալու, որ որևէ մեկը դուրս գա Կառավարության շենքից: