Բրազիլիայում կամավորը մահացել է Astrazeneca-ի կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումների ընթացքում, հաղորդում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ տղամարդը 28 տարեկան էր, նա ուղեկցող ոչ մի հիվանդություն չուներ:
Ավելի վաղ փորձարկումները կասեցվել էին, քանի որ կամավորներից մեկի մոտ ախտորոշվել էր ողնուղեղի բորբոքային հիվանդություն, հետո՝ վերսկսվել: