Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խորեն Աբրահամյան, հիշատակդ վառ

10/12/2024
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1972 թվականին Ֆրունզե Դովլաթյանը Պերճ Զեյթունցյանի սցենարով նկարահանեց «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմը, որն իր տեսակի մեջ նորույթ էր հայկական կինոյում:

Մի կողմ թողնելով ֆիլմի «ճակատագրի» շուրջ ծավալված իրադարձությունները՝  հենց սկզբից ասեմ, որ այդ կինոնկարը հայ կինոյի իմ սրիած ֆիլմերից մեկն է…Եվ որպեսզի ինֆորմացիայի առումով թերարժեքության տպավորություն չթողնի, երկու սերիայի համար նկարահանված նյութը կրճատվեց՝ դարձնելով նախատեսվածը՝ մեկ սերիա…

Դա երկար-բարակ պատմություն է…

Ֆիլմի առաջին ցուցադրության առիթով Ֆրունզե Դովլաթյանը, Խորեն Աբրահամյանը, Պերճ Զեյթունցյանը և ես մի քանի օր Արարատյան դաշտի շրջանների կինոթատրոններում հանդիպումներ էինք ունենում հանդիսատեսի հետ: Այն էլ ասեմ. նույնիսկ եթե ֆիլմը բարդ էր, ցուցադրմանը, երբ ներկա էր տվյալ կինոնկարի ռեժիսորը, դերասանը, սցենարի հեղինակը, հաշվեք դահլիճները լեփ-լեցուն էին…Առավել ևս՝ մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանի պարագայում:

Նման մի հադիպումից հետո Դովլաթյանին ասացի.

– Ֆրունզե Վաղինակի, դե գիտեք իմ վերաբերմունքը ֆիլմի նկատմամբ, սակայն կածիք կա, որ Ֆելինիի ազդեցությունը ֆիլմում շատ մեծ է…

Մի պահ մտածեց ու մի տեսակ թախծոտ ձայնով ասաց.

– Ես մեղավո՞ր եմ, որ իմ մտածածը մինչև թողնում են էկրան բարձրանա, էնտեղ Ֆելինին արդեն նկարած է լինում…

Չնայած լիովին համաձայն էի նրա հետ, սակայն հետին թվով պիտի ասեմ, որ այդ ժամանակները  հայկական ազգային կինոյի զարգացման ամենաբուռն շրջանն էր…

Հայկական կինոյի իմ սիրած ֆիլմերից է նաև Ֆրունզե Դովլաթյանի մյուս՝ «Երկունք» երկսերիանոց կինոնկարը, որում Ալեքսանդր Մյասնիկյանի դերում հանդես եկող Խորեն Աբրահամյանի կերտած կերպարով բացահայտվում է 1920-ական թվականների նորաստեղծ Հայաստանի ողբերգությունն ու վեածննունդը:

Այս երկու ֆիլմերում Խորեն Աբրահամյանի կերպարները արտիստական արվեստի դերակերտման բոլորովին նոր մեկնության են՝  համամարդկային կինոյի առումով…

Հ.Գ.

Նրա մահվան լուրը արտերկրում լսեցի, ու մեկ էլ ռադիոընդունիչով հաղորդում են «ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ» մարգարեության արտասանությունը: Աչքերիցս արցունքները գլգլալով էին թափվում: Այսօր՝ նրա հիշատակի օրը, որդուս՝ Սամվելի հորդորով պարտավորվում եմ, վերծանել տասնամյակներ առաջ «ՖԻԼՄ» թերթի խմբագրությունում Խորեն Աբրահամյանի հետ կատարած ձայնագրությունը:

«Ֆիլմ» թերթի գլխավոր  խմբագիր Ռոբերտ Մաթոսյան

Խորեն Աբրահամյանը՝ Արմենի դերում «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմում  և Ալեքսանդր Մյասնիկյանի դերում՝ «Երկունքում»:

Լուսանկարները «Անկրկնելի կինոճանապարհ» (հեղ.՝ Ռոբերտ Մաթոսյան) գրքից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Telcell-ի սյուրպրիզը

Հաջորդ գրառումը

Առանց կադաստրի վկայակականի, ո՞ւմ պատկանող շենքն են նորոգել, կահավորել այդ կազմակերպությունները. տավուշցի լրագրող

Համանման Հոդվածներ

Իրավունք

Ինքնասպան եղած պաստառը պոկողի մահը իրավապահների խղճին է. Հովհաննես Խուդոյան

17/05/2026
Նորություններ

Անհայտ անձինք պոկում են ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական պաստառները. Նաիրի Հոխիկյան

17/05/2026
Հրապարակախոսություն

Սարսափելի մահվան նախընտրական պատմություն. Ժաննա Ալեքսանյան

17/05/2026
Նորություններ

Պաստառ պոկելու համար ձերբակալված անձը ինքնասպան է եղել. ՀՀ ՆԳՆ

17/05/2026
Հաջորդ գրառումը

Առանց կադաստրի վկայակականի, ո՞ւմ պատկանող շենքն են նորոգել, կահավորել այդ կազմակերպությունները. տավուշցի լրագրող

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

16/05/2026

Այս երկրում նույնիսկ վերելակ կանչես՝ վերջում Նիկոլի թեմայով ես իջնում։ Ում հետ խոսես, ինչից խոսես, մի տեղից անպայման հասնում են...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական