Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Telcell-ի սյուրպրիզը

Telcell-ի QR կոդերով կրիչները ժամկետ ունեն՝ 7 օր։ Դրանից հետո դրանք դառնում են ոչ գործածելի։

Այսինքն՝ մարդը պիտի հաշվարկով գնի այդ կրիչները և 7 օրում կարողանա օգտագործել, հակառակ դեպքում նրա վճարած գումարը մնում է Telcell-ին, բայց  QR կոդերով կրիչը դառնում է  անպիտան՝ հնացած։

Սա արհամարհանք է սպառողի նկատմամբ։

 «QR կոդերով կրիչը կապիտալի շարժի գործարք է քաղաքացու և տնտեսվարողի միջը։ Քաղաքացին վճարել է, ստացել ծառայությունից օգտվելու իրավունք, որը կարող է իրականացնել ցանկացած պահի՝ առանց սահմանափակումների։

QR կոդերով կրիչները ժամանակային սահմանափակում չպետք է ունենան, քաղաքապետարանի և Telcell-ի միջև կնքված պայմանագրում կրիչների օգտագործման ժամկետների հետ կապված ոչ մի դրույթ չկա։
 Անհասկանալի միտումով քաղաքացիներին թալանելու միջոց է»,- վստահ է տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։