Երկուշաբթի, Մայիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաշթառակցի երեխաների հետ կապված ողբերգական դեպքի առիթով Տավուշի մարզպետը խորհրդակցություն է հրավիրել

22/08/2020
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն արտահերթ խորհրդակցություն է հրավիրել մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, երեխաների իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:  Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Խաշթառակ համայնքում մանկահասակ երեխաներին ծեծի ենթարկելու դեպքը:

«Բոլորիս ցնցած այս դեպքը ցույց է տալիս, որ այս ոլորտում խնդիրներ ունենք, սա նաև երեխաների պաշտպանության համակարգի բացթողման արդյունք է: Ընտանիքի խնդրի լուծմանը զուգընթաց պետք է գույքագրել և անմիջապես լուծել բոլոր նմանատիպ խնդիրները»,- նշել է մարզպետը:

Նշանակվել է ծառայողական քննություն, տրվել են ցուցումներ և առաջադրանքներ, դրանք կատարելու համար 1 շաբաթ ժամանակ:

Հիշեցնենք, որ իր 6-ամյա և 4-ամյա թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով Տավուշի Խաշթառակ համայնքում ձերբակալվել է 57 տարեկան մի տղամարդ։ 6-ամյա երեխան ստացել է համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր, իսկ 4 տարեկան փոքրիկի մոտ առկա է գանգային արյունազեղում։ Տվյալ տղամարդու մյուս 5 թոռներն օգոստոսի 20-ին նախնական սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ ևս տեղափոխվել էին Երևան՝ «Մուրացան» բժշկական կենտրոն։ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում` Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակչի կողմից իր անչափահաս թոռներին ծանր մարմնական վնաս, ինչպես նաև  ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նրա 28-ամյա դուստրը նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաև՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք: Դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որոշում է կայացվել՝ նշված երկու քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին: Քրեական գործով 7 անչափահաս երեխաները ճանաչվել են տուժող: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին, հարցաքննվել են մի շարք անձինք, հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: 2020թ. օգոստոսի 20-ին Խաշթառակ համայնքի 28-ամյա բնակչուհին ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Դաժանորեն ծեծի ենթարկված 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կը լրանայ Յ. ՆԱԼՊԱՆՏԵԱՆԻ ազգային-մշակութային, կրթական-գրական, հրատարակչական-հասարակական գործունէութեան 40 ամեակը

Հաջորդ գրառումը

Լավրովը ներկայացրեց ՆԱՏՕ-ի գոյության իմաստը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են անցկացվելու. Փաշինյան

25/05/2026
Նորություններ

Արցախի հարցը սենյակի դուռ չէ, որ Նիկոլ Փաշինյանը փակի-բացի. Թաթոյան

25/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայկական ելակը Ռուսաստանը Բագրատաշենից հետ է ուղարկել Հայաստան

25/05/2026
Նորություններ

Փաշինյանի գլխավոր պապան Ալիևն է. աչքիս վերջում էլ գլխավոր պապան գալու է, նրա համար քարոզարշավ անի. Արման Թաթոյան

25/05/2026
Հաջորդ գրառումը

Լավրովը ներկայացրեց ՆԱՏՕ-ի գոյության իմաստը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ուղիղ. Ճակատագրական հայտարարություն. Սամվել Կարապետյան

25/05/2026

Ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ։

ԿարդալDetails
Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026

«Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա): Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք -Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների...

ԿարդալDetails
Միջազգային

Փաշինյանը ռիսկի է դիմում «ցավոտ կերպով ընկնել իր հետույքի վրա». Դմիտրի Մեդվեդև

25/05/2026

«Փաշինյանը ռիսկի է դիմում «ցավոտ կերպով ընկնել իր հետույքի վրա»՝ իր երկակի խաղի պատճառով: Փաշինյանը կհեռացվի իշխանությունից, եթե Հայաստանում հասնեն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական