Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՂ-ում հայերը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև. Փաշինյանն անդրադարձել է ուժի բացառման խնդրին

14/08/2020
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասել է BBC-ի HARDtalk հաղորդման ընթացքում, հիշեցնելով հակամարտության լուծման վերաբերյալ իր առաջարկած բանաձևը: «Հայաստանի միակողմանի ջանքերով խաղաղության չենք կարող հասնել. իրական խաղաղության կարող ենք հասնել, եթե Ադրբեջանը նույն կերպ պատասխանի Հայաստանի գործողություններին։ Դառնալով Հայաստանի վարչապետ՝ ես առաջարկեցի խաղաղության նոր բանաձև, այն է` ղարաբաղյան հակամարտության որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար։ Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որ հայտարարում եմ, որ ղարաբաղյան հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար։ Բայց, ցավոք սրտի, Ադրբեջանի նախագահը չարձագանքեց իմ առաջարկությանը»,- ասել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը, մեկնաբանելով Արցախում արված իր հայտարարությունը, որ Արցախը Հայաստան է, և վերջ, նշել է, որ հազարամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղը բնակեցված է եղել բնիկ հայ ազգաբնակչությամբ։ 

«Արցախ անվանումն ունի հազարամյակների պատմություն։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փաստաթղթում չի նշվում Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր։ Այնտեղ նշված է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնապաշտպանական ուժեր։ Նախքան հակամարտության սկիզբը Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության 80-90%-ը հայեր էին։ Եվ փորձելով երկրամասը մաքրել հայերից` Ադրբեջանը սկիզբ դրեց հակամարտությանը։ Մենք Լեռնային Ղարաբաղի հետ գտնվում ենք մեկ ընդհանուր անվտանգության տարածքում»,- նշել է Փաշինյանը:

Հաղորդավարի այն դիտարկմանը, թե Հայաստանի կեցվածքն ազգայնական է, Փաշինյանը նշել է, որ համաձայն չէ այդ կարծիքի հետ, քանի որ Լեռնային Ղարաբաղում հայերը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև:

«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի մեկուսացման և շրջափակման քաղաքականություն է վարում, և ի դեպ նաև Հայաստանի նկատմամբ: Մենք Ադրբեջանին առաջարկում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հրաժարվել ուժի գործադրման որևէ հնարավորությունից: Մենք պետք է պայմանավորվենք մի շատ պարզ բանաձևի շուրջ՝ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում չկա: Պատերազմը ողբերգությունների շղթա է հարուցում. այդ իսկ պատճառով մենք ասում ենք՝ եկեք մերժենք և հրաժարվենք հակամարտության կարգավորման հարցում ուժի կիրառման հեռանկարից: Խաղաղությունը ենթադրում է փոխզիջում: Եվ Հայաստանը միշտ պատրաստ էր և պատրաստ է փոխզիջման»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը թեմայի շրջանակներում հիշեցրել է նաև ադրբեջանական Սումգայիթ և Բաքու քաղաքներում վայրագությունների զոհ դարձած հայերի մասին, նշելով, որ այդ ողբերգություններն առանցքային դեր ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:

«Եվրադատարանը հայերի նկատմամբ ադրբեջանցիների կատարած ոճրագործությունների վերաբերյալ կատալոգ ունի: Այստեղ հարկ է նշել Սումգայիթյան իրադարձությունները, որոնք տեղի ունեցան 1980-ականների վերջին, երբ Ադրբեջանի այն ժամանակվա կառավարությունը ջարդեր նախաձեռնեց հայերի դեմ Սումգայիթում և Ադրբեջանի մայրաքաղաքում: Եվ սա առանցքային կետ է այս հարցում: Եվ պետք է պարզել, թե ով է իրականում նախաձեռնել և իրագործել վայրագություններ: Լեռնային Ղարաբաղի հայերը վայրագության զոհ դարձան, և մենք դա կարող ենք ապացուցել ցանկացած վայրում, ցանկացած պահի»,- ասել է Փաշինյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զրույց խարույկի շուրջը(տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Պատմությունը փոստային նամականիշներում

Համանման Հոդվածներ

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Փաշինյանը ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է լինելու․ ու շատ մեծ հարցական է՝ Սյունիքը կմնա՞, թե՞ ոչ. Ռոբերտ Քոչարյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ հասցեական գնահատականները ոչ թե զսպում, այլ ավելի են քաջալերում գործող իշխանությանը. «Հայաստան» խմբակցություն

13/05/2026
Նորություններ

Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել․ ՆԳՆ

13/05/2026
Հաջորդ գրառումը

Պատմությունը փոստային նամականիշներում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական