ԱՄՆ-ն իրավունք չունի ներկա գտնվել միջուկային գործարքի վերաբերյալ համաձայնագրի կողմերի բանակցություններին, երկուշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն:
«Այս պահին Միացյալ Նահանգները միջուկային գործարքի կողմ չեն, որպեսզի մասնակցեն Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերաբերյալ նիստերին», — ասել է նա: Դիվանագետը հավելել է, որ «քանի դեռ ԱՄՆ-ն չեղյալ չի հայտարարել [Թեհրանի նկատմամբ] պատժամիջոցները, նա չի կարող ներկա լինել միջուկային գործարքի շուրջ բանակցություններին»: