Իտալիայի Խորհրդարանականների կոչը՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ
Հաշվի առնելով, որ 2024 թվականի նոյեմբերի 11-ից 22-ը Ադրբեջանը հյուրընկալու է COP29՝ Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության համաժողովը,
– Նկատի ունենալով, որ Իտալիան Բաքվի հետ ունի շատ լավ առևտրային և քաղաքական հարաբերություններ, ինչպես նաև արդյունավետ համագործակցություն էներգետիկ ոլորտում, ինչն Իտալիան դասում է Ադրբեջանի առաջնային եվրոպական գործընկերների շարքում,
– Հաշվի առնելով, որ Իտալիայի շահերից է բխում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը, ուստի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության բարձրացմանը նպաստող բոլոր գործողությունների և վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման խրախուսումը,
– Արձանագրելով, որ վերջին հակամարտություններից հետո տարբեր պատճառաբանություններով Բաքվում դեռևս պահվում են 23 հայ ռազմագերիներ և այլ պահվող անձինք, որոնց ընտանիքները երկար ժամանակ է, ինչ սպասում են նրանց տուն վերադարձին,
– Հաշվի առնելով, որ նրանց ազատ արձակումը դրական ազդակ կլինի երկու երկրների միջև հարաբերությունների համար և հետագայում ևս լրացուցիչ դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի և հենց COP29-ի վրա, Իտալիայի Հանրապետության ներքոստորագրյալ պատգամավորներն ու սենատորները կոչ են անում կառավարությանը.
– Ադրբեջանցի գործընկերոջը հորդորել, որպեսզի COP29 միջոցառման շրջանակում, որպես բարի կամքի դրսևորում և ի նշան Իտալիայի հետ բարեկամության, ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց,
– ապահովել՝ անհրաժեշտության դեպքում նաև սեփական միջոցներով, նրանց տուն վերադարձը,
– Հայաստանին և Ադրբեջանին փոխանցել Իտալիայի հանձնառությունը նպաստելու տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատմանը։
Ալեսանդրո Բատտիլոկկիո (Առաջ Իտալիա); Բրանդո Բենիֆեյ (Դեմոկրատական կուսակցություն); Դեբորա Բերգամինի (Առաջ Իտալիա); Սիմոնե Բիլլի (Լեգա); Ստեֆանո Բորգեզի (Լեգա); Սուզաննա Կամուսսո (Դեմոկրատական կուսակցություն); Անդրեա Կազու (Դեմոկրատական կուսակցություն); Ջուլիո Չենտեմերո (Լեգա); Ալեսանդրո Կոլուչչի (Մենք չափավորներս); Անդրեա Դե Պրիամո (Իտալիայի եղբայրներ); Ջանմաուրո Դելլ՛ Օլիո (5 Աստղ շարժում); Բենեդետտո Դելլա Վեդովա (+ Եվրոպա); Գրացիանո Դելրիո (Դեմոկրատական կուսակցություն); Գաբրիելլա դի Ջիրոլամո (5 Աստղ շարժում); Պիերո Ֆասսինո (Դեմոկրատական կուսակցություն); Աուրորա Ֆլորիդիա (Կանաչների և ձախերի դաշինք); Պաոլո Ֆորմենտինի (Լեգա); Մարիաստելլա Ջելմինի (Մենք չափավորներս); Ջորջիո Լովեկիո (Առաջ Իտալիա); Լորենցո Մալագոլա (Իտալիայի եղբայրներ); Ստեֆանո Մաուլլու (Իտալիայի եղբայրներ); Ռոբերտո Մենիա (Իտալիայի եղբայրներ); Ելենա Մուրելլի (Լեգա); Լուիջի Նավե (5 Աստղ շարժում); Ֆեդերիկա Օնորի (Ացիոնե); Անդրեա Օրսինի (Առաջ Իտալիա); Անդրեա Պելլիչինի (Իտալիայի եղբայրներ); Կատիա Պոլիդորի (Առաջ Իտալիա); Էմանուելե Պոցցոլո (Իտալիայի եղբայրներ); Էրիկ Պրետտո (Լիգա); Տատյանա Ռոյչ (Դեմոկրատական կուսակցություն); Մասիմիլիանո Սալինի (Առաջ Իտալիա), Իվան Սկալֆարոտտո (Իտալիա Վիվա), Ֆիլիպո Սենսի (Դեմոկրատական կուսակցություն); Լուիջի Սպանյոլի (Ինքնավարության խումբ); Ֆրանչեսկո Վերդուչչի (Դեմոկրատական կուսակցություն); Սանդրա Ձամպա (Դեմոկրատական կուսակցություն); Ջանպիերո Ձինձի (Լեգա).
Իտալիայում Հայաստանի դեսպանություն