Ուրբաթ, Հուլիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեղի ունեցածի կապակցությամբ հրավիրում ենք իրավապահ մարմինների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ծառայությունների և միջազգային լրագրողական կազմակերպությունների ուշադրությունը. ՀԺՄ

08/11/2024
- Նորություններ, Տեղական

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 31-ին հերթական միջադեպն է գրանցվել Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի և Խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողի միջև: Այս անգամ Ալեն Սիմոնյանի անզուսպ վարքագծի թիրախում Mediahub.am լրատվական կայքի լրագրող Վահե Մակարյանն էր, ում խոսքով՝ ինքը 10 տարուց ավելի լուսաբանել է Ազգային ժողովի աշխատանքները, և երբևէ որևէ լրագրողի նկատմամբ Խորհրդարանի որևէ ղեկավար նման վերաբերմունք չի ցուցաբերել:

Լրագրողի խոսքով՝ ԱԺ նախագահն իրենց շփման սկզբից թիրախավորել է թե՛ իրեն, թե՛ այն լրատվամիջոցին, ուր ինքն աշխատում է, ապա վիճաբանությունը թեժացել է այնքան, որ լրագրողը մտավախություն է ունեցել, որ Ալեն Սիմոնյանը բռնություն կկիրառի իր նկատմամբ, հատկապես, որ վերջինիս թիկնապահները բռնել են իր ձեռքերը: Սակայն լրագրողի խոսքով՝ հենց վերջիններս էլ հանգուցալուծել են իրավիճակը:

Ալեն Սիմոնյանը, բնականաբար, տեղի ունեցածի իր տարբերակն է ներկայացրել, սակայն, բարեբախտաբար, տեխնիկայի զարգացման այս դարում ցանկության դեպքում հնարավոր է պարզել՝ իրականում ինչ է տեղի ունեցել:

ԱԺ միջանցքներում տեսախցիկներ կան տեղադրված, այն հատվածում, ուր տեղի է ունեցել միջադեպը, նույնպես պետք է, որ տեսախցիկներ լինեն։ Հետևաբար, եթե ԱԺ աշխատակազմը կամ Պետական պահպանության ծառայությունն առանց մոնտաժելու տրամադրի ԱԺ տեսախցիկների արձանագրածը, իրավիճակն ավելի հասկանալի կլինի: ԱԺ նախագահն ինքը պետք է շահագրգռված լինի, որ տեսախցիկների արձանագրվածն առանց մոնտաժվելու տրամադրվի շահագրգիռ բոլոր կողմերին:

Այդ միջադեպից հետո Ալեն Սիմոնյանը, օգտագործելով ԱԺ նախագահի իր լծակները, անհասկանալի հիմնավորմամբ գրություն է ուղարկել, որով Վահե Մակարյանին ու այն լրատվամիջոցին, ուր աշխատում է լրագրողը, տեղեկացրել է, որ վերջինս զրկված է ԱԺ հավատարմագրումից ու չի կարող լուսաբանել Խորհրդարանի աշխատանքները: Վահե Մակարյանն, իհարկե, դատական կարգով կվիճարկի Ալեն Սիմոնյանի որոշումն ու կվերականգնի ԱԺ-ում աշխատելու իր իրավունքը, սակայն խիստ դատապարտելի է, որ օրենսդիր մարմնի ղեկավարը, սեփական քինախնդրությունից դրդված, կամայական որոշումներով խոչընդոտում է լրագրողի՝ իր մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքին:

Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովում աշխատող լրագրողների հետ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու ու նրանց իր հրահանգով թևերից քարշ տալով ԱԺ շենքից դուրս հանելու հարուստ փորձ ունի ու բոլոր այդ դեպքերում իր վարքի համար երբևէ պատասխանատվության չի ենթարկվել իր թիմակիցների ու կուսակցության կողմից:

Ալեն Սիմոնյանը պատասխանատվության չենթարկվեց նաև այն ժամանակ, երբ թքեց քաղաքացու վրա:

Հիշեցնենք, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2023 թվականի ապրիլին Կասկադի տարածքում թքել էր քաղաքացու դեմքին։ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Կարեն Մկրտչյանի միջև միջադեպը ծագել էր այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցներով զբոսնող Ալեն Սիմոնյանին տեսնելուց հետո քաղաքացին վանկարկել էր՝ «Դա-վա-ճա՛ն, դա-վա-ճա՛ն»։ Ալեն Սիմոնյանը թիկնապահներին հանձնարարել էր բռնել քաղաքացու ձեռքերից ու մոտենալով՝ թքել էր քաղաքացու դեմքին:

Ալեն Սիմոնյանը պատասխանատվության չենթարկվեց նաև 2022թ. սեպտեմբերին, երբ Ազգային ժողովի նախասրահում պետական պահպանության ծառայողներին հրահանգեց շենքից հեռացնել լրագրողներ Անի Գևորգյանին և Սյուզի Բադոյանին:

Ալեն Սիմոնյանի հրահանգով ՊՊԾ աշխատակիցներն Անի Գևորգյանին քարշ տալով հեռացրեցին շենքից, և այդ խայտառակ վարքի համար նա որևէ պատասխանատվության չենթարկվեց:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագիծը, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության վարչությանը հորդորում է քննության առարկա դարձնել Ալեն Սիմոնյանի պահվածքը, սանձել վերջինիս:

Տեղի ունեցածի կապակցությամբ հրավիրում ենք իրավապահ մարմինների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ծառայությունների և միջազգային լրագրողական կազմակերպությունների ուշադրությունը:

Համապատասխան մարմիններից պահանջում ենք հրապարակել Ալեն Սիմոնյանի և լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած միջադեպի չմոնտաժված տեսանյութը:

Քանի դեռ տեսանյութը չի հրապարակվել, միջադեպի մասին լրագրողի կողմից ներկայացված տարբերակին չվստահելու հիմքեր չունենք:

Միևնույն ժամանակ Խորհրդարանում և այլ պետական մարմիններում աշխատող լրագրողներին կոչ ենք անում խստիվ պահպանել լրագրողական էթիկայի կանոնները, չտրվել սադրանքներին, որքան էլ դա երբեմն շատ դժվար լինի:

Հայաստանի ժուռնալիստների միություն

Նախորդ գրառումը

Իտալիայի պատգամավորներն ու սենատորները կոչ են արել կառավարությանը` Ադրբեջանին հորդորել ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց

Հաջորդ գրառումը

ՆԳ նախարարը հանդիպել է նորաստեղծ Համայնքային և Քրեական ոստիկանությունների ստորաբաժանումների անձնակազմին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արմեն Աշոտյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում է. հույս ունենք՝անազատությունը երկար չի տևելու. Մելիքյան

10/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
Նորություններ

Այն ԲԴԽ-ն, որ այսօր ներկայացված է, բացարձակապես հպատակեցված է. Աննա Մկրտչյան

10/07/2026
Նորություններ

Արդարադատությունը Հայաստանում մեռել է այն օրը, երբ Նիկոլը շրջափակեց դատարանները. Աննա Մկրտչյան

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՆԳ նախարարը հանդիպել է նորաստեղծ Համայնքային և Քրեական ոստիկանությունների ստորաբաժանումների անձնակազմին

Լրահոս

Արմեն Աշոտյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում է. հույս ունենք՝անազատությունը երկար չի տևելու. Մելիքյան

10/07/2026

Երեկ այցելել եմ Արմեն Աշոտյանին։ Նա, ինչպես միշտ, հիմա ևս պատրաստ է լրագրողների հետ շփվել, բայց երկրորդ գործով սահմանափակումները վերաբերում...

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում  մի քանի համերգով հանդես կգա օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ...

Այն ԲԴԽ-ն, որ այսօր ներկայացված է, բացարձակապես հպատակեցված է. Աննա Մկրտչյան

10/07/2026

Այն Բարձրագույն դատական խորհուրդն, որ այսօր ներկայացված է, բացարձակապես հպատակեցված է,և որևէ մեկն անգամ չի հերքում, որ այդ դատական խորհրդի...

Արդարադատությունը Հայաստանում մեռել է այն օրը, երբ Նիկոլը շրջափակեց դատարանները. Աննա Մկրտչյան

10/07/2026

Արդարադատությունը Հայաստանում մեռել է այն օրը, երբ Նիկոլը շրջափակեց դատարանները՝ ստանալու իր համար ցանկալի դատական ակտ, այն պահից, երբ ասեց՝...

Վերջին մեկ շաբաթում ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 5000 ԱԹՍ

10/07/2026

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը մեկ շաբաթվա ընթացքում մոտ 5000 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել.  տեղեկատվությունը  տարածել  էՌուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Անցած...

Members of 'Prosperous Armenia'  faction Mikayel Melkumyan and Naira Zohrabyan hold parliamentary briefings at the RA NA

Սա քաղաքական հաշվեհարդար է Արմեն Աշոտյանի նկատմամբ. այստեղ երկու կարծիք չի կարող լինել. Զոհրաբյան

10/07/2026

Այսօր լրանում է Արմեն Աշոտյանի որդու 20 ամյակը, և նա իր հասունության մուտքը ոտք է դնում այն իրավիճակում, երբ Արմենը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական