Բարեբախտաբար, Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը համարժեք է գնահատում եվրոպացի ադրբեջանասեր և թուրքասեր առաջնորդների Երևանում հայտնվելը։
Այս կեղծաբարո, քաղաքականապես ամուլ և անդեմ գործիչները թքած ունեն Հայաստանի և հայ ժողովրդի շահերի վրա։ Ցեղասպանների նկատմամբ գեթ մեկ պատժամիջոց չկիրառելով, ընդհակառակը՝ նրանց խրախուսելով ու ֆինանսավորելով, նրանք չեն կարող շահել գիտակից հայության համակրանքը՝ որքան էլ կապիկություն անեն։
Իսկ փաշինյանականները վաղուց որևէ առնչություն չունեն հայ ժողովրդի շահերի հետ, ուստի նրանց հրճվանքը միանգամայն հասկանալի է։ Իրենք՝ իրենց ճամփեքով, մենք՝ մեր։
Արմեն Այվազյան, ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր









