«Ժողովրդավարության բացակայությունը ՀՀ-ում կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը գործիք է ծառայել, որպեսզի մենք բոլորս չիմանանք ողջ ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին։ Սա է պատճառը, որ հիմա մենք Ղարաբաղի հարցի մասին ժողովրդավարության պայմաններում նոր տեղեկություններ ենք իմանում, հայտնի բառերի նոր իմաստներ և ենթատեքստեր վեր հանում»,- Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խոսելով Կառավարոթւյան և քաղաքացիական հասարակության միջև հարաբերությունների մասին՝ նկատեց, որ քաղաքացիական հասարակության անդամները դարձել են խորհրդարանական մեծամասնություն կամ Կառավարության անդամ։
«Պատերազմից հետո, երբ բաժանարար գծեր ի հայտ եկան, քաղաքացիական հասարակության շրջանում քաղաքականացվածության միտումներ են ի հայտ եկան, որը լրացուցիչ պրոբլեմ է ստեղծում»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ այս իմաստով իրենք անելիք ունեն։