Թուրքիայի Հաթայ նահանգում երեկ կրկին 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, գրում է infoport.am-ը։
Ինչպես հայտնում են կենտրոնից, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իսկենդերուն քաղաքից 19 կմ հյուսիս՝ 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։







