Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չկա

Թուրքիայի Հաթայ նահանգում երեկ կրկին 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, գրում է infoport.am-ը։

Ինչպես հայտնում են կենտրոնից, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իսկենդերուն քաղաքից 19 կմ հյուսիս՝ 10 կմ խորության վրա։

 Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։