Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
4k

4k

Թյուրքական պետությունները խորացնում են համագործակցությունը. Hayaliq.com

03/07/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունիսի 29-ից հուլիսի 1-ը Անկարայում կայացել է Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ազգային անվտանգության խորհուրդների գլխավոր քարտուղարների նիստ։ Հանդիպման շրջանակներում տեղի են ունեցել քննարկումներ ռազմական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, պարենային, տեղեկատվական անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի և միջազգային կազմակերպված հանցավորության հարցերի շուրջ։

Սա այս կարճ ժամանակահատվածում թյուրքական պետությունների միջև կայացած բարձր մակարդակի համագործակցության միակ օրինակը չէ։ «Հայկական ալիք»-ում մենք պարբերաբար անդրադարձել ենք այդօրինակ համագործակցության տարբեր դրսևորումներին, որոնցից մեկը թյուրքական պետությունների ընդհանուր դասագրքերի թեման էր։

Ինչպես տեսնում ենք, թյուրքական պետությունների միջև կապը գնալով ավելի է սերտանում և ձեռք է բերում ինստիտուցիոնալ բնույթ։ Սա, ինչպես և նախկինում էինք նշել, առաջին հերթին ահազանգում է այն մասին, որ աստիճանաբար աճում է Թուրքիայի հեղինակությունը՝ որպես իսլամադավան, մասնավորպաես` թյուրքական երկրներին իր շուրջ միավորող առանցքային երկրի։ Սա իր հերթին հանգեցնում է Կենտրոնական Ասիայում թուրքական ազդեցության աճին, ինչը լի է սպառնալիքներով առաջին հերթին երկու գերտերությունների` Ռուսաստանի և Չինաստանի համար։

Մեկ այլ կարևոր երևույթ է այն, որ բոլորը ձգտում են ձևավորել ամուր դաշնակցային կապեր և ծառայեցնել դրանք իրենց ազգային և պետական շահերին։ Այս առումով դաշինքների կարևորության մասին են խոսում ոչ միայն թյուրքական պետությունները, այլև հավաքական Եվրոպան` ի դեմս ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր ներկայացուցիչ (ԱԳ նախարար) Ժոզեֆ Բորելի։ Ընդ որում՝ խոսելով կոալիցիաներ կառուցելու մասին՝ վերջինս ասում է, որ պարտադիր չէ, որ դրանք լինեն համախոհ երկրների հետ։ Սա հատկանշական է այնքանով, որ եթե դիտարկենք Հայաստանի օրինակը, կարող ենք հասկանալ, թե ինչպիսի անթույլատրելի ձախողումներ են ունեցել ՀՀ դե-ֆակտո իշխանությունները դաշնակցային հարաբերությունների կառուցման հարցում` սկսած 2018 թ.-ից, ընդ որում` այն դաշնակիցների, ում հետ ընդհանուր շատ շահեր ունի։ Այսպես՝ հետևողականորեն փչացնելով հարաբերություններն Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի հետ, անուշադրության մատնելով Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի մեզ համար կարևոր կապերը, մերժելով պատերազմի ժամանակ հակաթուրքական կոալիցիային միանալու առաջարկները՝ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները երկիրը հասցրին մի կետի, երբ այսօր իրենց հայտնի «դու մենակ չես» կարգախոսը սահուն կերպով փոխարինվեց «մենք մենակ ենք ամբողջ աշխարհի դեմ»-ով։ Ընդ որում՝ այդքան բաղձալի կապերն Արևմուտքի հետ, հանուն որոնց դե-ֆակտո իշխանությունները ոտնատակ էին տալիս արդեն իսկ գոյություն ունեցող հարաբերություններն այլ երկրների հետ, ևս տեսանելի ու շոշափելի չեն այսօր։

Աղբյուրը` Hayaliq.com

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արտաքին քաղաքականության մեջ շատ կարևոր են կարմիր գծերը, որոնց հատումը կարող է աղետի հանգեցնել

Հաջորդ գրառումը

Ազգային կրթության մեջ է մեր փրկությունը․ Թովմասյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք  չէ պաշտպանել Հայաստանը մեզանից. մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

մենք մեր քաղաքականությունը հիմնում ենք առաջին հերթին Ադրբեջանի ազգային շահերի վրա, որ Ադրբեջանը լինի ուժեղ և հզոր պետություն. Բայրամով

10/05/2026
Հաջորդ գրառումը

Ազգային կրթության մեջ է մեր փրկությունը․ Թովմասյան

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026

Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ: Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ,...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական