Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընկերոջ հետ կրակն իրենց վրա են վերցրել, որ մյուսները նահանջեն. զոհված 19–ամյա Ռուսլան Թովմասյանը Շենավանից էր

26/09/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 20–ին ադրբեջանական կողմից Հայաստանին փոխանցված 95 զինծառայողների աճյուներից մեկն էլ պարտադիր ժամկետային զինծառայող Ռուսլան Թովմասյանինն էր։

19–ամյա Ռուսլանը Արմավիրի մարզի Շենավան բնակավայրից էր։ NEWS.am–ի հետ զրույցում նրա հորաքրոջ տղան՝ Արսեն Հակոբյանը պատմեց, որ Ռուսլանը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երեւանի պետական համալսարանի մաթեմատիկայի բաժինը  ու մի քանի օր անց՝ 2021 թվականի հուլիսին՝ զորակոչվել բանակ։ Ռուսլանը զոհվել է սեպտեմբերի 13-ին՝ վաղ առավոտյան։ 

«Ռուսլանը Ադրբեջանի  հարձակումից կես ժամ առաջ զանգել էր հորեղբոր տղայի ծնունդը շնորհավորել։ Ասել էր, որ ամեն ինչ լավ է։ Սա իր վերջին խոսակցությունն է եղել հարազատների հետ։ Ռուսլանը կռվել է թշնամու դեմ, հետո իրենց նահանջի հրաման է տրվել, նախ վիրավորներին տարհանել է, հետո զինվորներից մեկի հետ վերադարձել դիրք, կրակը վերցրել են իրենց վրա, որ մյուս զինվորները կարողանան նահանջեն, հաջողացրել են։  Հետո դիրքից իջել են համեմատաբար ավելի անվտանգ գոտի, իսկ որոշ ժամանակ անց էլ եւս երկու տղայի  հետ վերադարձել է հարեւան դիրք՝ օգնության ու շարունակել կռվել թշնամու դեմ։ Վաշտի հրամանատարը կապ է տվել, որ զինամթերք է պետք, չգիտեմ՝ կարողացել են զինամթերքն ապահովել, թե՝ ոչ, բայց իրենց չեն կարողացել մոտենալ, մինչեւ վերջին փամփուշտը կրակել են, վաշտի հրամանատարն էլ է զոհվել։ Եթե նորմալ ապաստարան ու բավարար քանակի զինամթերք լիներ, թշնամին իրենց չէր կարող հասնել»,– պատմեց Արսեն Հակոբյանը՝ հավելելով, որ Ռուսլանը զոհվել է Սեւ լճի տարածքում, հրազենային վիրավորումից։

Ռուսլանը ընտանիքի ավագ զավակն էր, իրենից փոքր քույր ունի։

«Ինքը գիտակցաբար է գնացել այդ քայլին, նախընտրեց իր կյանքը զոհել հանուն հայրենիքի։ Շատ համարձակ էր, հասուն, պատասխատանատու, չնայած մեր մեջ  տարիքային մեծ տարբերությանը, ես իր հետ կարող էի յուրաքանչյուր հարցով կիսվել։ Ընկերական մեծ շրջապատ ունի, բոլորի թիկունքին կանգնած էր,  ասպետ բառը իրեն շատ բնորոշ է։ Դպրոցում երբ միջոցառում էր լինում, գալիս էր համազգեստս վերցնում ու մեծ հպարտությամբ հագնում, ոնց որ էդ համազգեստն իրեն մեծ ուժ տար, շատ լավ կրակում էր նաեւ, սիրողական մակարդակում բոքսով էր զբաղվել»,– Ռուսլանի մասին ջերմ հիշողություններով կիսվեց Արսենը։

Համեստ, խելացի, կարգապահ, ժպտերես, 19–ամյա Ռուսլանին այսպես է հիշում նրա դասղեկը՝ Գայանե Գրիգորյանը։

«Ռուսլանը լուսավոր անձնավորություն էր։ Աչքերը միշտ կախ էին, խոսելիս դեմքիդ չէր նայում, հայացքը միշտ ցած էր, բայց ժպիտը՝ դեմքին։ Հիմա երբ փորձում եմ Ռուսլանին հիշել, միայն ժպիտն եմ մտաբերում։ Երբեւէ անշորհքություն իրեն թույլ չէր տա, վատ պահվածք չէր դրսեւորի, մեծ ցավով եմ անցյալով խոսում Ռուսլանի մասին։ Մեծ ջանասիրությամբ պարապում էր, որ ընդունվեր համալսարան, ուզում էր ծրագրավորող դառնալ»,– հիշեց Շենավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին։ 

Ռուսլան Թովմասյանին հուղարկավորել են սեպտեմբերի 24–ին, զինվորական կարգով, հայրենի Շենավան գյուղում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 25-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Ադրբեջանի զինուժի լայնածավալ հարձակման հետեւանքով հայկական կողմն ունի 207 զոհ եւ անհետ կորած։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը  32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին,  սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։

Աղբյուրը՝ NEWS.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աղավնո գյուղը ո՛չ դժբախտ էր, ո՛չ դժգույն․ Ինչո՞ւ են հիմա այդ մարդիկ փախստական․ Կարեն Վրթանեսյան

Հաջորդ գրառումը

Համազգային խայտառակություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
Հաջորդ գրառումը

Համազգային խայտառակություն

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական