Շաբաթ, Ապրիլի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Զարթօնքի» խմբագիր Սեւակ Յակոբեան իր հարցադրումներով դիմած է ՀՀ Արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեանին

18/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ընկ. Սեւակ Յակոբեան անցնող օրերուն պաշտօնական նամակով մը դիմած է Հայաստանի Հանրապետութեան Արտաքին գործոց նախարար՝ Արարատ Միրզոյեանին, վերջինիս ուղելով իրանահայութեան և ընդհանրապէս հարեւան Իրանի բարեկամ ժողովուրդին վերաբերող կարգ մը հարցումներ:

Նախարարութեան համապատասխան կողմը հաստատած է, նամակը ստանալու լուրը: Պատասխանը կ՛ակնկալուի յառաջիկայ օրերուն, որուն բովանդակության մասին կը տեղեկացնենք մեր ընթերցողներուն:

Հետեւեալը, նամակին բովանդակութիւնն է.

Յարգելի պարոն Միրզոյան,

Մինչ մեր հարեւան Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ արդեն երկու շաբաթէ ի վեր, կը շարունակուին ռազմական գործողութիւնները, Թեհրանի հայահոծ «Մաժիտիէ» թաղամասը երկու անգամ հրթիռակոծուած է․ առաջին անգամ հայերը չեն տուժած, բայց երկրորդ անգամուայ յարձակումին պատճառով, ըստ մեր տեղեկութիւններուն 10 իրանահայեր վիրաւորուած են։ Անոնցմէ երեքը շաբաթավերջի տուեալներով տակաւին հիւանդանոցներու մէջ կը բուժուին։ «Մաժիտիէ» թաղամասին մէջ վնասուած են հայերու բնակելի շէնքեր, հայերուն պատկանող «Ահարոնեան» մանկապարտէզը եւ Իրանահայ Ազգային Մարզական եւ Մշակութային Միութեան (ԻԱՄՄ) կեդրոնատեղին հիմնովին քանդուէր է։ ԻԱՄՄ-ն կարեւոր ներկայութիւն է «Մաժիտիէ»-ի մէջ, յատկապէս՝ մարզական իր խումբերով։

Իմացած ենք նաեւ, որ Թեհրանի Հայոց Թեմական Խորհուրդը Թեհրանի տարբեր հայաշատ թաղամասերու համար յանձնախումբեր կեանքի կոչած է, որոնք պատասխանատու են առաջնային օգնութիւններ ցուցաբերելու։

Առ ի տեղեկութիւն ձեզի, Թեհրանի մէջ կայ նաեւ մէկ այլ հայաշատ քաղաքամաս․ «Նարմաք» թաղամասը։ «Նարմաք»-ը հիմնականին մէջ երկու մասի բաժնուած է,- հայաբնակ եւ բնիկ իրանցիներու թաղամասը։ Իրանի նախկին նախագահներէն Մահմուտ Ահմատինաժատը Նարմաք թաղամասին մէջ կ՛ապրի եւ վերջերս, ըստ լուրերուն՝  անոր տունը հրթիռակոծուած է։ «Նարմաք»-ը համեստ եկամուտով մարդկանց թաղամաս է։

Քանի որ Իսրայէլն ու ԱՄՆ-ն թիրախ կը դարձնեն նաեւ Իրանի պետութեան ոստիկանական կեդրոնները, ոստիկանատուներ՝ որոնք քաղաքի ապահովութեան կը հսկեն, այդ յարձակումներէն տուժած է նաեւ «Նարմաք»-ի ոստիկանատունը։ Տեղւոյն ոստիկանութեան ղեկավարութիւնը դիմած է  «Նարմաք»-ի հայկական միութիւններուն, որպէսզի հայկական կողմը տարածք տրամադրէ ոստիկանութեան, իբրեւ «Նարմաք»-ի ոստիկաններու ղեկավարման կեդրոն։ «Նարմաք»-ի մէջ կայ «Րաֆֆի» մարզամշակութային միութիւնը, որ շատ յարմարաւէտ շէնք եւ ֆութպոլի մարզադաշտ ունի։ Այս օրերուն, դարձեալ ըստ մեր տեղեկութիւններուն, «Րաֆֆի» միութիւնը արդէն դարձած է ոստիկանատուն։ Տեղւոյն միւս միութիւնը Հայ Մշակութային «Սիփան» միութիւնն է։ Ոստիկանատան ինչ-որ ստորաբաժանում ըստ երեւոյթին պիտի տեղակայուի նաեւ Սիփան միութեան շրջաբակին մէջ։ Այս երկու միութիւններու շէնքերը մօտ են իրար, ու լրիւ հայաբնակ։ Եթէ թշնամական ուժերը դարձեալ խոցեն ոստիկանատուները, ապա «Նարմաք»-ի հայութիւնը մեծապէս պիտի տուժէ։

Տեղեկութիւններ ունինք նաեւ, որ Իսլամական Հանրապետութեան դէմ շղթայազերծուած պատերազմի առաջին օրուընէ սկսեալ, Թաւրիզի (Ատրպատական) մէջ  Իրանի տեղւոյն Թեմական խորհուրդը, ինչպէս նաեւ Ուրմիոյ Գործակալական խորհուրդը նախազգուշական քայլեր ձեռնարկած են, դադրեցնելով եկեղեցական արարողութիւնները եւ ազգային նախապէս որոշուած ձեռնարկները, ապահովական առումով։ Նշենք, որ երկու քաղաքներու հայոց Ազգային դպրոցները փակ են, որոնց աշակերտութիւնը համացանցով կը շարունակեն իրենց դասաւանդութիւնները։

Թեմական խորհուրդը ցուցաբերելով նաեւ շտաբի պատրաստակամութիւն, միշտ կը հետաքրքրուի պայթումներու հետեւանքներու մասին, երբ հայկական շրջաններու մօտակայքին մէջ տեղի կ՛ունենան անոնք։

Բարեբախտաբար, ցարդ մօտակայ ուժեղ պայթումներէն ցնցուած պատուհաններու ապակիներու ջարդուելէն բացի այլ վնասներ չէ կրած  համայնքը, մանաւանդ 10 Մարտ 2026֊ի միջօրէին Թաւրիզի բանակատեղիին վրայ տեղի ունեցած օդային հարուածներու ընթացքին։

Սպահանի եւ Իրանի այլ շրջաններու հայերու մասին տակաւին հաւաստի տեղեկութիւններ չունինք դժբախտաբար:

Հիմնուելով վերոյիշեալներուն վրայ, հետեւեալ հարցադրումները ունինք ձեզի.

  1. Ձեր գլխաւորած նախարարութիւնը, ըստ իր համար սահմանուած գործունէութեան ծիրին, ուղիղ կամ Իրանի մէջ ՀՀ Դեսպանատան միջոցաւ այս ճգնաժամային օրերուն կապեր ունի՞ Իրանահայութեան հետ: Եթէ ունի. ապա կը հաստատէ՞ վերը նշուած տեղեկութիւնները, եւ մեզի յաւելեալ տեղեկութիւններ կրնա՞յ տրամադրել: Իսկ եթէ չունի. Ապա ի՞նչն են պատճառները:
  • Տեղւոյն համայնքի ղեկավարութեան հետ համագործակցաբար կամ զուգահեռ, Իրանի մէջ ՀՀ դեսպանութիւնը հայկական համայնքի բարօրութեան ի խնդիր ինչ, որ գործունէութիւն կը տանի՞ այս օրերուն:
  • ՀՀ ԱԳՆախարարութիւնը ինչ, որ ծրագիր կը մշակէ՞ մարդասիրական օգնութեան հասցնելու իրանահայ մեր հայրենակիցներուն եւ ոչ միայն:
  • Իրանի հարեւան Ազրպէյճանն ու Թուրքիան, մարդասիրական օգնութիւններ ղրկած է Իրանի ժողովուրդին: ՀՀ կառավարութիւնն ալ նման ծրագիր ունի՞ շուտով իրագործելիք, քանի բարեկամ Իրանի պետութիւնը իր նմանօրինակ օգնութիւնը բնաւ չէ զլացած մեզի մեր Հայրենիքի տխուր օրերուն:
  • Հասկնալով հանդերձ, որ ձեր գլխաւորած նախարարութեան գործունէութեան անպայմանօրէն մաս չի կազմեր, սակայն ձեր գիտակցութեամբ ՀՀ կառավարութիւնը համապատասխան միջոցառումներ պիտի կիրառէ՞, որպէսզի Հայաստանի մէջ մեր ժողովուրդին մաս կազմող կարգ մը պատեհապաշտ անհատներ չշահագործեն Հայաստան ապաստանիլ փորձող իրանցի փախստականներուն պարագան, օրինակ թանկ գիներով տեղափոխութիւն, պարեն կամ բնակելու վայր տրամադրելու համար առանց գողցուելու ալ դժուար կացութեան մատնուած մեր հարեւան ժողովուրդին զաւակներուն:
  • Իրանի Իսլամական Հանրապետութեան անապահով շրջաններէն մեր հայրենակիցները տարհանելու ծրագիր մը ունի՞ք: Յիշեցնեմ, որ այնտեղ նեղ կացութեան մատնուած մեր հայրենակիցներուն մէջ կան նաեւ ՀՀ քաղաքացիներ, որոնց հանդէպ կ՛ենթադրենք, որ մեր պետութիւնը պարտականութիւններ ունի:

Լիայոյս եմ, որ մեր հարցադրումներուն լիարժէք պատասխանները կը ստանանք, որուն համար կանխապէս շնորհակալ եմ:

Յարգանքով՝

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ոչ սովորական, ոչ հերթական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան

Հաջորդ գրառումը

Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում. Փաշինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Քարերը պլպլացրել են, պատմությունը՝ խեղաթյուրել. հուշարձանը՝ նսեմացրել. «Հրապարակ»

25/04/2026
Նորություններ

Սա հանցագործություն է․ փողերի մսխում և ոչ պրոֆեոսիոնալիզմ՝ ինչպես բոլոր ոլորտներում. Լիլիթ Գալստյան

25/04/2026
Նորություններ

Ցեղասպանության թանգարանի ևս 2 աշխատակից այսօր ազատվեցին աշխատանքից. «Հրապարակ»

25/04/2026
Նորություններ

Պատմությունը կրկնվում է. 1917-1923թթ. դառը դասերն ու այսօրվա դավաճանությունը. Արթուր Խաչիկյան

25/04/2026
Հաջորդ գրառումը

Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում. Փաշինյան

Ամենաշատ ընթերցվածը

24 Ապրիլի, 2026

Օլա Աբդել Մոնեմ. «Ինձ համար հայերը ոչ թե զոհեր են, այլ վերապրողներ»

24/04/2026

ԵՐԵՎԱՆ-ԱՍՅՈՒԹ, Եգիպտոս - Այս տարվա սկզբին Կահիրեում լույս տեսավ եգիպտացի արձակագրուհի Օլա Աբդել Մոնեմի նոր վեպը՝ «Թաղրիբաթ ալ-դուդուկ» («Դուդուկի օտարացումը», հրատարակիչ՝ «Ալ-Ռաուաք»,...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026

Հատկապես ապրիլի 24-ին շեշտվում է հայության փրկության հավերժական բանաձեւը՝ «ամեն հայ՝ մեկ ոսկի»: Հատկապես այսօր մեր միտքը արդի Չանղըրըի՝ Բաքվի...

ԿարդալDetails
24 Ապրիլի, 2026

Աշտարակ-Գյումրի նոր ճանապարհի բացման, «շուն ու շանգյալներ» որակումի եւ այլնի մասին

24/04/2026

Ինչ ուզում եք ասեք, բայց Խորհրդային Հայաստանի որեւէ ղեկավարի գալու պատճառով այսօրվա Գյումրու նման ոչ այնքան մեծ քաղաքի կենտրոնական  փողոցների...

ԿարդալDetails
24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026

Մեզնից ոմանք դեռեւս չեն գիտակցում իմաստն ու տարողությունը այն սխրանքի, որը, թերեւս ակամա կամ բնազդաբար, իրականացրել են մեր հայրերն ու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական