Երևանը պատրաստ է վերսկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները Բաքվի հետ իրավահավասարության և ուժի չկիրառման հիման վրա. Արարատ Միրզոյան

Հայաստանի Հանրապետությունը բազմիցս բարձր մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է ղարաբաղյան խաղաղ գործընթացի վերսկսմանը՝ լավ հայտնի սկզբունքների հիման վրա, այսինքն՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում և տարածքային ամբողջականություն:

🔸️Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո համանախագահները մի շարք հայտարարություններ են արել։

🔸️Հայկական կողմը ողջունել է այդ հայտարարությունները՝ համարելով, որ դրանք տարածաշրջանում խաղաղության ճանապարհային քարտեզ են։

🔸️ Ադրբեջանը չի կատարում հրադադարի մասին համաձայնագիրը, ինչն արտահայտվում է «առաջին հերթին բոլոր ռազմագերիների և այլ պահված անձանց անհապաղ վերադարձը» չիրականացնելու մեջ։

🔸️Նախարարը նաև մեղադրել է Բաքվին Հայաստանի տարածք ներխուժելու ու տարածքային կեղծ պահանջների մեջ:

🔸️Հայկական կողմը հետևողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքը: