Ուրբաթ, Մայիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

«Սովորաբար զորահանդեսներն արվում են ներքին սպառման համար՝ ժողովրդի մարտական ոգին բարձրացնելու նպատակով։ Օրինակ՝ այդպես եղել է 1941 թվականի նոյեմբերի 7-ին Մոսկվայում։ Հայտնի զորահանդեսը տեղի էր ունենում այն ժամանակ, երբ գերմանացիները քաղաքի մատույցներում էին։ Այդ զորահանդեսից զինծառայողները միանգամից գնում էին մարտի դաշտ։
Երևանյան զորահանդես-հաշվետվության սպառողն, ինչպես արդեն նշեցի, առաջին հերթին ՀՀ քաղաքացին էր՝ առաջիկա ընտրությունների նախաշեմին։ Այսինքն՝ կարելի է ասել, որ դա առաջին հերթին և հիմնականում նախընտրական միջոցառում էր»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին՝ որքա՞ն ազդեցիկ էր երեկ անցկացված զորահանդեսը, Հայկ Նահապետյանը պատասխանեց՝ նախ, ամեն ինչ չէ, որ ցուցադրվեց, որովհետև մենք ունենք զինատեսակներ, որոնք հակառակորդի համար շատ ավելի ահասարսուռ են, քան այն, ինչ ցուցադրվեց՝ մասնավորապես «Скат», «Ураган», «Смерч» համակարգերը, T-80 տանկերը։

«Այս զինատեսակները ցույց չեն տրվել։ Փոխարենն, ըստ Փաշինյանի, 8 միլիարդ դոլարի զենք է ցուցադրվել։ Բայց ես այլ բան ասեմ. ՀՀ քաղաքացիները հերթական անգամ մանիպուլյացիայի ենթարկվեցին, քանի որ զորահանդեսի ժամանակ ներկայացված զինատեսակների առյուծի բաժինը հայկական անվանումներով էին, բայց ոչ հայկական արտադրության։ Իսկ դրա իրավունքը մենք չունենք։ Նման քայլի նպատակը ՀՀ քաղաքացիների մոտ ենթագիտակցական մակարդակով համոզմունք առաջացնելն էր, որ եթե զինատեսակի անվանումը հայկական է, ապա զինատեսակն ինքն էլ հայկական արտադրության է։

Զորահանդեսը վարողը հայտարարում էր, թե որոնք էին հատկապես հայրենական արտադրության նմուշներ։ Դրանք հիմնականում երկու  տիպի ականանետներ, անօդաչու թռչող սարքեր էին։ Իսկ ահա մարտը կառավարող ԱԹՍ-ն ներկայացվեց որպես հայկական, սակայն իրականում այն չինական CH-4 տիպի անօդաչու է։ Այսինքն՝ այն հայկականի հետ որևէ աղերս չունի։ Կրկնում եմ՝ նպատակը հետևյալն է. ՀՀ քաղաքացին տեսնի, որ օրվա իշխանությունները երկիրն ամբողջությամբ բերել են պաշտպանունակ վիճակի, ունեն սեփական արտադրություն, տարբեր զինատեսակներ, և հետևաբար ճիշտ կլինի, որպեսզի հունիսի 7-ին իր քվեն տա իշխող կուսակացությանը»,- նշեց ռազմական փորձագետը։

Ըստ մեր զրուցակցի՝ անհնար է արտասահմանյան զինտեխնիկան հայկականի անվան տակ ներկայացնելու կեղծիքը թաքցնել, և Հայաստանին զենք վաճառած ընկերությունների կողմից շուտով մեր դեմ հայցեր են ներկայացվելու, քանի որ յուրաքանչյուր զենք ունի իր անվանումն ու արտադրող երկիրը։
«Մեկ տասնյակից ավելի զինատեսակներ կային, որ հայկական չէին։ Հին աստվածներին, այսպես ասած, հանել էին մայրուղի և նրանց անունները դրել արտասահմանյան զինատեսակների վրա։ Մյուս կողմից, անընդունելի է նաև մարտական դրոշը փոխելը։ Այն ավելին արժե, քան զինծառայողի կյանքը։ Այդ դրոշի խորհուրդը կարմիր գույնն է, որովհետև հաճախ զինծառայողի կյանքի գնով է այն պաշտպանվում, որպեսզի հակառակորդի ձեռքը չընկնի։ Դրոշի գույնը փոխել էին, դարձրել կապույտ գույնի։

Ինչ վերաբերում է զինանշանի փոփոխությանը, ապա այն ամենն, ինչը նախկիններից է, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ազատվել, բայց դա նրան չի հաջողվելու։ Օրինակ՝ «Իսկանդեր»-ն ինչո՞ւ ցույց չտվեցին. որովհետև այն ասոցացվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Իշխանությունը փորձում է անտեսել, չտեսնելու տալ, բայց դրանից իրականությունը չի փոխվում»,- ամփոփեց Հայկ Նահապետյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը պետք է դեպի Եվրամիություն շարժվի միայն իր սեփական հաշվին․ Պեսկով

Հաջորդ գրառումը

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
Միջազգային

Հայաստանը պետք է դեպի Եվրամիություն շարժվի միայն իր սեփական հաշվին․ Պեսկով

29/05/2026
Նորություններ

ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարների հայտարարությունը փոխանցվել է Մհեր Գրիգորյանին

29/05/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական