Եվրամիության երկրները Ուկրաինային ավելի քան 60 միլիարդ ովրոյի օգնություն են ցուցաբերել։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին իսպանական El Espanol թերթի կազմակերպած միջոցառման ժամանակ ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Ընդհանուր առմամբ, ԵՄ-ն Ուկրաինային ռազմական օգնություն պետք է տրամադրեր մոտ 12-13 միլիարդ եվրոյի չափով»,- ասել է նա։
«Եթե գումարենք ռազմական, տնտեսական, ֆինանսական, հումանիտար օգնությունը, փախստականներին օգնությունը, ապա պատերազմի տարում մենք Ուկրաինային օգնել ենք ավելի քան 60 միլիարդ եվրոյով»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։