Հրայր Թովմասյանը երեկ հայտարարել էր, որ չի մասնակցի ՍԴ աշխատակարգային նիստին եւ ՍԴ նախագահի քվեարկությանը: Այսօր նա լրագրողների հետ ճեպազրույցում ավելացրել է. «Իմ ունեցած չճշտված տեղեկություններով՝ երեկվա իմ հայտարարությունից հետո որոշակի այլ սցենարներ քննարկվել են, բայց ինչ սցենարով էլ գնան, միեւնույն է:
Եթե իմանամ, որ չկա դրսից ազդեցություն, ՍԴ-ն ինքնուրույն է իր քայլերն անում, այդ դեպքում, բնականաբար կմասնակցեմ: Ինքնին, որ ՍԴ նախագահի մեկ թեկնածու է, դա լավ հանգամանք չէ»:
Եթե միակ թեկնածուն չհավաքի բավարար թվով ձայներ, ապա կլինեն նոր ընտրություններ՝ 10-30 օրվա ընթացքում. տեղեկացրել է Հրայր Թովմասյանը: