Դերսիմի Խոզաթ գավառում գտնվող Գյավուր բերդում կատարված հնագիտական պեղումները ցույց են տվել, որ ամրոցը բնակեցված է եղել դեռևս Երկաթի դարի ժամանակաշրջանում։ Այդ մասին, www.akunq.net/am-ի փոխանցմամբ, հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։
Դերսիմի (պաշտոնական անվանումը՝ Թունջելի) Խոզաթ գավառում իրականացված պեղումների արդյունքում Գյավուր բերդ տանող ճանապարհին 2 մ 80 սմ-ի հասնող բերդապարիսպներ են հայտնաբերվել։ Այդ պարիսպները, ինչպես նաև այլ գտածոներ ցույց են տվել, որ բերդը բնակեցված է եղել հինավուրց ժամանակներից։
Պեղումների ժամանակ գիտնականներին օգնող ակտիվիստ Վեդաթ Ալդեմիրը թուրքական լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում նշել է, որ իրենք դիմել են հնագետների և պատմաբանների օգնությանը, ովքեր չեն մերժել այդ վայրում ուսումնասիրություններ կատարելու իրենց առաջարկը։
Թուրք ակտիվիստը նաև հավելել է, որ համապատասխան մարմիններիn խնդրում են գրանցման տակ վերցնել այդ վայրերը և նմանատիպ հնագիտական հուշարձանների միջոցով զարկ տալ տեղի զբոսաշրջության զարգացմանը։
Թարգմանեց Մելինե Անումյանը